ՕՀԱՆՅԱՆ ԱՆԴՐԵՅ ԱԲՐԱՀԱՄԻ


Ծնվել է 1918թ. Կապանի շրջանի Շրվենանց գյուղում, որտեղ ստացել է 7-ամյա կրթություն: Ընտանիքով վերաբնակվել է նույն շրջանի Տանձավեր գյուղում, աշխատել կոլտնտեսությունում: Աշխատասեր ու ակտիվ երիտասարդ էր, բարի բնավորությամբ, սիրում էր սպորտը և հասարակական աշխատանքը: Գյուղի սպորտկազմակերպության նախագահ էր:

1939թ. զորակոչվել է բանակ, հերթական ծառայության Արևմտյան զինվորական օկրուգ որպես շարքային զինվոր: Մասնակցել է ֆիննական պատերազմին:

1941թ. գարնանը ծառայում էր Բելոռուսական զինվորական օկրուգի Բրեստ-Լիտովսկի սահմանային շրջանի կայազորում: Հերթապահության ժամանակ գիշերային մթության մեջ իր դիրքի տարածքում նկատում է ստվերների շարժում: Ազդանշանով տեղեկացնում է մյուս հերթապահողներին: Շուրջկալում են սահմանը  խախտած 4 հոգու, որոնք կրակ են բացում սահմանապահների վրա: փողադարձ հրաձգության ժամանակ սպանվում են 2 դիվերսանտներ, իսկ երկուսին հաջողվում է կենդանի բռնել: Սակայն ծանր վիրավորվում է քաջ զինվոր Անդրեյ Օհանյանը: Նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ մահանում է: Դա պատերազմը սկսվելուց մի քանի օր առաջ էր:

Անդրեյ Օհանյանը հետմահու պարգևատրվել է ՚Խիզախության համարՙ մարտական մեդալով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: