ՏԱՏԻՆՑՅԱՆ ՀԱՅԿ ՏԻԳՐԱՆԻ


Հայկ Տատինցյանը ծնվել է 1918թ. Գորիսում:

Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնի աշխարհագրության ֆակուլտետը: Աշխատել է Եղեգնաձորի շրջանի Աղավնաձորի միջնակարգ դպրոցի դիրեկտոր: 1940թ. կանչվել է զինվորական պարտադիր ծառայության: Հայկ Տատինցյանը Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 481-րդ գնդում 1941թ. հունիսի 23-ից, որպես գնդացրային ջոկի հրամանատար:

Աչքի է ընկել առաջին Ուկրաինական ռազմաճակատում ֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերում և արժանացել հրամանատարության խրախուսանքներին և շնորհակալագրերին:

Հյուսիս-Արևմտյան և Վոլխովյան ռազմաճակատներում 2-րդ հարվածային բանակի 23-րդ հրաձգային բրիգադի գնդացրային ջոկի հրամանատար Հայկ Տատինցյանը մարտերում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ շքանշանով:

Վոլխով գետի ափամերձ մասում գրոհներից մեկում ծանր վիրավորվել է:

Զինվորական հոսպիտալում երկարատև բուժվելուց հետո զորացրվել է:

Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղի միջնակարգ դպրոցի դիրեկտորի պաշտոնում երկարատև աշխատելուց հետո նշանակվել է  շրջանային ժողկրթբաժնի վարիչ, ապա ղեկավարել Գորիսի գիշերոթիկ դպրոցը, աշխատել ժողկրթբաժնի մեթոդիստ: Վաստակավոր ուսուցիչ է:

Պարգևտրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Կովկասի պաշտպանության համարՙ և մի շարք այլ մարտական ու աշխատանքային մեդալնրով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: