ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԻՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ


Ծնվել է 1923թ. Կապանի Շիշկերտ գյուղում, որտեղ էլ ստացել է 8-ամյա կրթություն: Բժշկական ուսումնարանի 2-րդ կուրսից 1941թ. որպես բուժքույր զորակոչվել է բանակ, ծառայել Նախիջևանի սահմանային կայազորում, ապա 1942թ. ապրիլից Վրաստանում սանիտարական գնացքի բուժքույր: 168-րդ սանիտարական գնացքում Անդրկովկասյան և Հյուսիսային Կովկասի ռազմաճակատներից վիրավորներ էր տեղափոխում զինվորական հոսպիտալներ: 1944թ. մայիսից մինչև 1945թ. հոկտեմբերը ծառայել է 2464-րդ էվակոհոսպիտալում:

Հյուսիսային Կովկասի Մոզդոկի երկաթուղային կայարանից մինչև Բաթումի և Երևան մեկնող սանիտարական գնացքում 3 շաբաթ խնամել է ծանր վիրավոր նավատորմի ծովակալ Իսակովին, մինչև հոսպիտալ հասցնելը:

Սիրան Վարդանյանը 1945թ. նոյեմբերին վերադարձել է հայրենիք, սովորել բուժքույրերի վերապատրաստման դասընթացներում և աշխատել Կապան քաղաքի պոլիկլինիկայում քիթ-կոկորդի և վիրաբուժական բաժնում մինչև 1949թ. հունիսը այնուհետ աշխատել է Քաջարանի Հանքավան տեղամասի բուժկետի վարիչ, 1959թ.` սանէպիդկայանի սանիտարական բժիշկ մինչև 1984թ. և անցել կենսաթոշակի: Ունի տղա և երեք աղջիկներ: Ապրում է Կապան քաղաքում:

Պարգևտրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Կովկասի պաշտպանությանՙ մեդալներով և ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշանով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: