ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏԵՄ ԳՐԻԳՈՐԻ


Ծնվել է 1923թ. Կապանի շրջանի Գյուտկում /այժմ Գեղանուշ/ գյուղում: Նրա պապը` Վարդանը աշուղ էր, թոռը` Արտեմը, իր նախասիրություններով, հետևել է պապին, նվագել է շվիի վրա, հետո նվագել է թառի վրա, հորինել աշուղական երգեր:

Կապան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1942թ. օգոստոսի 10-ին մի մեծ խումբ Կապանցիների հետ մեկնել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատ և մարտնչել ֆաշիստական օկուպանտների դեմ: 34-րդ ծովային երիտասարդական բրիգադում շարքային մարտիկ Արտեմ Վարդանյանը կռվել է Թերեքի, Մոզդոկի ուղղություններով, ապա Վլադիկավկազ քաղաքի պաշտպանության ժամանակ գերվել հակառակորդի կողմից:

1942թ. դեկտեմբերին Լեհաստանի ռազմագերիների ճամբարից նրան տեղափոխել են հայկական լեգեոն, այնուհետև Ֆրանսիա` Տուլոն քաղաք: 1944թ. օգոստոսի 15-ին Անգլո-ամերիկյան զորքերի կողմից ռազմագերիները հանձնվում են Խորհրդային կողմին: Վերադառնալով հայրենիք Արտեմ Վարդանյանը զբաղվել է լրագրողական ու գրական աշխատանքներով, գրել հոդվածներ, ակնարկներ, պատմվածքներ և բանաստեղծություններ, որոնք տպագրվել են շրջանային ՚Պղնձի համարՙ և հանրապետական թերթերում: 1963թ. ընդունվել է ՀԽՍՀ ժուռնալիստների միության անդամ: Լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուներ ու զոհված ազատամարտիկներին նվիրված ՚Գիրք անմահացՙ 2 գրքույկները: Հայ գրողների միության անդամ է:

Կենսաթոշակառու է, ապրում է Կապան քաղաքում:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեխ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ և մարտական ու հոբելյանական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Один ответ to “ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏԵՄ ԳՐԻԳՈՐԻ”

  1. Anahit Says:

    Գրված է ուղղագրական և կետադրական սխալներով: Աններելի է»

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: