ՍՏԵՓԱՆՅԱՆ ԼԵՎՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ


գնդապետ

Ծնվել է 1924թ. Բաքվում Շիկահողցի Հովհաննեսի ընտանիքում: Ավարտել է Թբիլիսիի ռազմահետևակային ուսումնարանը և մեկնել ռազմաճակատ, մասնակցել հյուսիսային Կովկասի համար մղվող մարտերին, վիրավորվել է: 1947թ. զորացրվել է: Ավարտել է ԽՍՀՄ պետանվտանգության բարձրագույն դպրոցը և մինչև 1954թ. աշխատել Հայաստանի պետական անվտանգության կոմիտեում: 1954-64թթ. աշխատել է ներքին գործերի նախարարության կադրերի բաժնի պետ, այնուհետև Հայաստանի ՆԳՆ շտաբի պետ: Դասախոսել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1976-86թթ. աշխատել է ՆԳՆ պահպանության վարչության պետ, ՆԳՆ կոլեգիայի անդամ էր: Լևոն Ստեփանյանը հետագայում վետերանական շարժման հայտնի գործիչ էր: Ղեկավարել է ՚Մարշալ Բաղրամյանՙ հայրենասիրական կազմակերպությունը: Մեծ է նրա ավանդը երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, ՀՀ վետերանների միության խորհրդի անդամ էր: 2003թ. նշանակվել էր ՀՀ ազգային ժողովի նախագահին առընթեր վետերանների հարցերով համակարգող:

Ստեփանյանը ԽՍՀՄ ժուռնալիստների միության և ռազմական թեմաներով գրողների միջազգային ասոցիացիայի անդամ էր:

Պարգևատրվել է շքանշաններով, մեդալներով, արժանացել ԽՍՀՄ ՆԳՆ վաստակավոր աշխատողի  կոչման: Մահացել է 2004թ.:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: