ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՍԼԱՆԻ


Անդրանիկ Ասլանի Ստեփանյանը ծնվել է 1914թ. Մեղրու Շվանիձոր գյուղում: Ավարտել է Մեղրու միջնակարգ դպրոցը, աշխատել հայրենի գյուղի դպրոցում որպես քիմիայի և կենսաբանության ուսուցիչ:

1938թ. զորակոչվել է բանակ: Կիևի ռազմական օկրուգի գնդի կրտսեր հրամանատարների դպրոցն ավարտելուց հետո նշանակվել է ջոկի հրամանատար: Գունդը որտեղ ծառայում էր Անդրանիկ Ստեփանյանը, գտնվում էր սահմանամերձ գոտում, երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային միության վրա: Անդրանիկ Ստեփանյանը պատերազմի առաջին օրերին պետական սահմանում մարտի մեջ է մտնում թշնամու մեծաքանակ ուժերի դեմ, խիզախաբար դուրս գալիս շրջապատումից և միանում պարտիզանական խմբին: Նույն ՚Զա ռոդինուՙ պարտիզանական խմբի հետ 1944թ. փետրվարին մտնում են կարմիր բանակ գրոհող շարքերի մեջ: Մասնակցում Բեռլինի գրավմանը և Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին:

Պարգևատրվել է ՚Փառքի 3-րդ և 2-րդ աստիճանիՙ շքանշաններով, մարտական մեդալներով: 1945թ. դեկտեմբերին զորացրվել է: Աշխատանքի է անցել Մեղրու շրջանում դպրոցի դիրեկտոր, միաժամանակ հեռակա ավարտել է մանկավարժական ինստիտուտը:

Աշխատանքային լավագույն ծառայության համար պարգևատրվել է ՚Աշխատանքային Կարմիր դրոշիՙ շքանշանով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: