ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ՑՈՂԻԿ ԴԱՎԻԹԻ


Ծնվել է 1923թ. Կապանի շրջանի Առաջաձոր գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ավարտել է մանկավարժական եռամյա  դասընթացը: աշխատել է Եղվարդի, Առաջաձորի, Օխտարի դպրոցներում ուսուցչուհի:

1942թ. դեկտեմբերին կամավոր զորակոչվել է և ծառայել 339-րդ զենիթա-հրետանային զորամասում հետախույզ Բաքու քաղաքում:

Նրա ելույթը կոմերիտական շրջանային հավաքում կամավոր բանակ մեկնելու մասին տպագրվել է ՙՍովետական մանկավարժ՚-ում /1970թ. թիվ6/:

Կապանից հարյուրավոր աղջիկներ մեկնեցին բանակ, փոխարինեցին թիկունքային զորամասում ծառայող զինվորներին, որոնք մեկնեցին ռազմաճակատային գործող բանակի զորամասերը: Ցողիկ Սողոմոնյանը օրինակելի ծառայության համար արժանացել է հրամանատարության շնորհակալագրերի, աչքի ընկել իր հայրենասիրությամբ և նվիրվածությամբ:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Կովկասի պաշտպանությանՙ և հոբելայանական մեդալներով:

Զորացրվել է 1945թ. հուլիսին և շարունակել իր անբասիր աշխատանքը դպրոցում` մինչև կենսաթոշակի անցնելը:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: