ՍԻՄՈՆՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԱՂԱԼՈՅԻ


Ծնվել է 1921թ. Քաջարանում: Ավարտել է Կապանի միջնակարգ դպրոցը և 1940թ. նոյեմբերին զորակոչվել է բանակ: Ծառայել է Լիտվայի Վոլկովիչկա և Կալվարա քաղաքներում տեղակայված զորամասերում:

1941թ. պատերազմի առաջին ամիսներին վիրավորվել է, բուժվել Չելյաբինսկի հոսպիտալում և վերադարձել նույն զորամաս: 1942թ, սովորել է հրամանատարական դասընթացում: Նրան շնորհվել է լեյտենանտի զինվորական կոչում: 1943թ. ապրիլին տեղափոխվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 531-րդ գունդը, որպես դիվիզիոնի դասակի հրամանատար: Հայկական դիվիզիան պաշտպանական բնագծեր էր զբաղեցրել Ազով ծովի ափերին: Լեյտենանտ Համբարձում Սիմոնյանը  կադրային, փորձված,  մարտերին մասնակցած հրամանատար էր և շուտով աչքի է ընկել:

՚Կարճ ժամանակում բոլորը հարգեցին և սիրեցին նրան,- պատմում է ճակատային ընկեր Վաղինակ Շահվերդյանը: -/՚Պղնձի համարՙ թերթ, թիվ 116/, իր համեստության, ճշտապահության, ենթակաների նկատմամբ հոգատարության համար: Նա խստապահանջ էր իր և իր ենթակաների նկատմամբ, տանել չեր կարող թափթփվածությունը, հրամանների թերի կատարումըՙ:

Համբարձում Սիմոնյանը նշանակվել է դիվիզիայի հետախուզության պետ, նրան շնորհվեց ավագ լեյտենանտի կոչում: Նովորոսիյսկի, Թամանյան թերակղզու, Ղրիմի, Կերչի, Սևաստոպոլի ազատագրական մարտերում ցուցաբերած  արիության, մարտական առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար պարգևատրվեց Կարմիր աստղի շքանշանով:

1945թ. հունվար ամսին 1-ին Բելոռուսական ռազմաճակատի զորքերը Վիսլա գետի, Պուլավա պլացդարմում անցան հարձակման: 89-րդ Թամանյան դիվիզիան մարտնչում էր Առաջին Բելոռուսականում: Լեհաստանի Ռուսկի Բրատ բնակավայրում դիվիզիայի 390-րդ գունդը և 531-րդ  հրետանային գնդի 2-րդ դիվիզիոնը ոչնչացրեց հակառակորդի ուժեղ խմբավորումը բնակավայրերի տարածքում և անտառում: Հակառակորդի գրոհի նետված տանկերը ևս մեկը մյուսի ետևից վառվեցին, վերցրին գերիներ, ռազմական տեխնիկա և զենք: Օպերացիան հաջող կատարելու համար ավագ լեյտենանտ Համբարձում Սիմոնայանը պարգևատրվեց ՙՀայրենական պատերազմի Առաջին աստիճանի՚ շքանշանով:

Հունվարի վերջին 89-րդ Թամանյան դիվիզիան Լեհաստանից հասավ Գերմանիայի տերիտորիան, գերմանական զորքերը ուժեղ ճնշման տակ նահանջում էին: Հայկական դիվիզիան մի քանի օրից անցավ Օդերը և կառուցեց պլացդարմ:

Փետրվար, ձմեռ, ձյուն: Կես գիշերին, դեռ լույսը չբացված, մի քանի զինվորների հետ հրամանատար Հ. Սիմոնյանը մեկնում է դիտակետ: Այստեղ ծանր վիրավորվում է և մահանում:

՚Չկար համագնդեցիների մի հավաք, որտեղ չխոսվի և չհիշվի Համբարձում Սիմոնյանի մասին,- վկայում է Վ. Շահվերդյանը: Հերոսի հիշատակը երբեք չի մոռացվում: Փառք զոհվածներինՙ:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: