ՍԻՄՈՆԱՅԱՆ ՆՎԱՐԴ ԳՐԻՇԱԻ


Ծնվել է 1924թ. Սիսիանի Բռնակոթ գյուղում: 1932թ. ընտանիքով տեղափոխվել են Կապան քաղաք: Ծնողները աշխատանքի են անցել պղնձահանքային կոմբինատում: Ն. Սիմոնյանը սովորել է Կապան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում մինչև 9-րդ դասարան, որից հետո աշխատել է հաշվառող: 1942թ. դեկտեմբերի 4-ին զորակոչվել է բանակ և ծառայել 139 զենիթային հրետգնդում որպես հաշվարկի հետախույզ:

1942թ. դեկտեմբերից մինչև 1945թ. մայիսի 9-ը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

Պարգևատրվել է ՚Կովկասի պաշտպանությանՙ և ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ մեդալնրով:

1945թ. հունիսին վերադարձել է Կապան, աշխատել անտառտնտեսությունում պահեստապետ: Այնուհետև աշխատանքի տեղափոխվել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կոմունալ տնտեսություն որպես գանձապահ:

1960թ. աշխատանքի է ընդունվել Կապանի լուսատեխնիկական գործարանում բանվոր: Ամուսնացել է, ունի երեք տղա և մեկ աղջիկ, որոնք ստացել են բարձրագույն կրթություն: Նրա երեք տղաները զինվորական ծառայությունը անցել են արտասահմանյան երկրներում:

Կենսաթոշակառու է, ապրում է Կապան քաղաքում, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երիտասարդության ռազմահայրենասիրական  դաստիարակության գործում:

Պարգևտրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Կովկասի պաշտպանությանՙ մեդալներով և ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշանով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: