ՍԱՐԴԱՐՅԱՆ ԱԲԻՍՏՈԼ ՎԱՐԴԱՆԻ


Աբիստոլ Վարդանի Սարդարյանը ծնվել է 1912թ. Կապանի շրջանի Ագարակ գյուղում: Սովորել է հայրենի գյուղի տարրական դպրոցում, ապա ավարտել Կապան քաղաքի յոթամյակը ու անցել մանկավարժական աշխատանքի Ուժանիս, Եղվարդ, Ագարակ գյուղերի տարրական դպրոցներում: 1936թ. հեռակա ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը,  աշխատել Շիշկերտի, Ագարակի 7 -ամյա դպրոցներում տնօրեն:

1939թ. զորակոչվել է Կարմիր բանակ: Աբիստոլ Սարդարյանը մասնակցել է արևմտյան ռազմաճակատում Վիտեբսկի, Սմոլենսկու ուղղություններում: Հայրենական մեծ պետերազմի 162-րդ դիվիզիայի 501-րդ հրաձգային գնդում, որպես պարեկային դասակի քաղղեկ: Վիրավորվել և վերադարձել է Կապան, աշխատանքի անցել թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցիչ, այնուհետև կուսշրջկոմում պրոպագանդիստ:

1943թ. կրկին մեկնել է զինվորական ծառայության: Սովորել և ավարտել է սպայական դպրոցը: Պատերազմի ավարտից հետո աշխատել է ներքին գործերի նախագահության համակարգում:

1954թ. ընտրվել է Կապանի շրջխորհրդի գործկոմի նախագահ: Այնուհետև Երևանի եռամյա կուսդպրոցը, ավարտելուց հետո աշխատել Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կուսկոմիտեի քարտուղար: 1960թ. կրկին ընտրվել է Կապանի շրջանային խորհրդի գործկոմի նախագահ:

1961թ. հեռակա ավարտել է Երևանի պետական համալսարանի առևտրատնտեսական ֆակուլտետը:

1973թ. անցել է անհատական կենսաթոշակի, միաժամանակ աշխատել սպառկոոպմիության վարչության նախագահ, շրջանային մեքենահաշվիչ վիճկայանի պետ:

Աբիստոլ Սարդարյանը աշխատանքում դրսևորել է նվիրվածություն ու եռանդ` մասնավորապես շրջանի գյուղերի սոցիալական կյանքի բարելավման ուղղությամբ: Պարգևատրվել է աշխատանքային Կարմիր դրոշի, Հայրեկնական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշաններով, ՚Արիության համարՙ, ՚Մարտական ծառայության համարՙ և այլ մեդալներով, Հայկ.ԽՍՀ գերագույն խորհրդի պատվոգրերով:

Մահացել է 1993 թվականին

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: