ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏԻ


Գնդապետ

Գնդապետ Գրիգոր Սարգսյանը ծնվել է  1920թ. Կապանի շրջանի նախկին Ողջի գյուղում, այժմ Քաջարան քաղաք: Կապան քաղաքի թիվ 1  միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտը, սակայն հիվանդության պատճառով երկրորդ կուրսից վերադարձել է հայրենի գյուղ և աշխատել դպրոցում ուսուցիչ: 1938թ. սեպտեմբերին զորակոչվել է բանակ, ավարտել Խարկովի մարզի Չերնիգով քաղաքի կրտսեր հրամանատարների ռազմական ուսումնարանը, ծառայել Տուապսեում:

Այնուհետև ուղարկվեց Օդեսայի ռազմատանկային ուսումնարանում սովորելու: 1940թ. հոկտեմբերից մինչև պատերազմի սկիզբը ծառայել է Օկերման քաղաքում Պրուտ գետի ափին սահմանապահ զորամասում: 1941թ. հուլիսից մասնակցել է Հայրենական պատերազմի ռազմաճակատում մարտերին որպես դասակի հրամանատար: Վիրավորվել է, ապաքինվելուց հետո լեյտենանտ Գ. Սարգսյանը կարճ ժամանակում վերապատրաստման դասընթացում սովորելուց հետո մասնակցել է Մոլդովիայում, Կատովսկ քաղաքի շրջանում մղվող մարտերին, որպես դասակի հրամանատար, այնուհետև տեղափոխվել է տանկային զորամաս` տանկի հրամանատար, տանկային դասակի, ապա վաշտի հրամանատար: Խիզախ տանկիստը շուտով 44-րդ տանկային բրիգադում նշանակվում է գումարտակի հրամանատար, նրան շնորհվում է կապիտանի զինվորական կոչում առաջին տանկային կորպուսում, մասնակցում է տանկային ահեղ ճակատամարտերի: Հայրենական պատերազմի հաղթանակը տոնեց Չեխոսլովակիայում:

Պատերազմից հետո ծառայել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայում մինչև 1956թ. որպես գումարտակի հրամանատար:

1950թ. մինչև 1954թ. սովորել և ավարտել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, նշանակվել 89-րդ դիվիզիայի 400-րդ գնդի շտաբի պետ, գնդի հրամանատարն էր գնդապետ Մուշեղ Կարապետյանը:

Զորացրվելուց հետո աշխատել է Երևան քաղաքում, հասարակական սննդի, ճաշարանների և ռեստորանների տրեստի երկրորդ միավորման դիրեկտոր, ապա հանրապետության Դոսաֆի պետի տեղակալ:

Պատերազմի վետերանն ապրում է Երևան քաղաքում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: