ՍԱՐԳՍՅԱՆ ԳՐԻԳՈՐ ՀԱՄԱԶԱՍՊԻ


Գրիգոր Համազասպի Սարգսյանը ծնվել է 1916թ. Գորիսի շրջանի Խոզնավար գյուղում: Մաթեմատիակայի ուսուցիչ էր,  երբ 1940թ. զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Մինչև Հայրենական մեծ պատերազմը ծառայությունն անցել է 92-րդ և 336-րդ հրաձգային գնդերում, որի շարքերում էլ մարտնչել է ֆաշիստական բարբարոսների դեմ Օդեսայի շրջանում, մասնակցել Սևաստոպոլի արյունահեղ ու հերոսական պաշտպանությանը: Փորձառու և հմուտ կադրային զինվորը ստացել է ավագ սերժանտի կոչում և 94-րդ բրիգադում որպես դասակի հրամանատար: 1943թ. նետվել է հայրենիքի պաշտպանության ու ազատագրման թեժ մարտերի մեջ: Այդ մարտերից մեկում էլ վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից մեկնել գործող բանակ:

1945թ. զորացրվել է և հայրենի Խոզնավար գյուղում աշխատել մաթեմատիկայի ուսուցիչ: Գորիսի մանկավարժական նախկին շրջանավարտ Գրիգոր Սարգսյանը 1955թ. ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանության ֆակուլտետը, աշխատել Գորիսի գիշերօթիկ դպրոցում, այնուհետև քաղաքի երեկոյան հանրակրթական միջնակարգ դպրոցում:

Մարտական ու աշխատանքային ծառայությունների համար պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Սևաստոպոլի պաշտպանության համարՙ մարտական, հոբելյանական մի քանի մեդալներով, աշխատանքային գերազանցիկի կրծքանշանով ու պատվոգրերով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: