ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԻՍ ՍԵԴՐԱԿԻ


Արիս Սարգսյանը ծնվել է 1920թ.: Ավարտել է  Երևանի մանկավարժական ուսումնարանը և աշխատել ուսուցիչ Ջանֆիդա գյուղի դպրոցում:

Հայրենական մեծ պատերազմի սկզբից զորակոչվել է բանակ, ավարտել Մանգլիսի ռազմական ուսումնարանը: Մասնակցել է Ղրիմի պաշտպանությանը:

1944-45թթ. Առաջին մերձբալթյան ռազմաճակատում 43-րդ բանակի 235-րդ գնդի ավտոմատավորների դասակի հրամանատար Արիս Սարգսյանը սխրագործության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով: Այնուհետև նա մասնակցել է Արևելյան Պրուսիայի և Քյոնիկսբերգի գրավմանը: Այդ ժամանակ էլ ծանր վիրավորվել է կրծքավանդակից, բուժվելուց հետո վերադարձել և շարունակել է ուսուցչական աշխատանքը:

Սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: Չորս տասնյակ տարուց ավելի Արիս Սարգսյանը աշխատել է Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցում հայոց լեղվի և հայ գրականության ուսուցիչ, ուսումնական մասի վարիչ:

Պարգևատրվել է մարտական երեք շքանշնաններվ, մարտական և աշխատանքային մի շարք մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: