ՍԱՀԱԿՅԱՆ ՏԱՃԱՏ ՄԿՐՏԻՉԻ


Տաճատ Սահայկայնը ծնվել է 1916թ. Սիսիանի Բռնակոթ գյուղում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում:

1940թ. զորակոչվել է կարմիր բանակ հերթական ծառայության:

Կիևի զինվորական հատուկ օկրուգի 4-րդ հրետանային գունդը 1941թ. հունիսի 22-ին տեղակայված էր Բրոդի քաղաքում, որը պատերազմի առաջին օրը ենթարկվեց գերմանական զորքերի հարձակման:

Տաճատ Սահակյանը ծառայում էր գնդում որպես քաղղեկի տեղակալ: Գնդի զինվորները անհավասար մարտի մեջ մտան հիտլերակաների դեմ: Օգոստոսին գրոհներից մեկում վիրավորվել է: Ապաքինվելուց հետո 408-րդ հայկական դիվիզիայում մասնակցել է Տուապսեի շրջանում մղվող մարտերին: Տուապսե-Գոյթղ ուղղությունում և Օստրովսկու կիրճում կատաղի կռիվներից մեկում վիրավորվել է և բուժվելուց հետո զորացրվել: Վերադարձել է հայրենի Բռնակոթ գյուղ և աշխատել միջնակարգ դպրոցում ուսուցիչ, ուսմասվար: Սովորել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրայում և աշխատել նույն ինստիտուտի հայ ժողովրդի պատմության ամբիոնում դոցենտ:

Պատմաբան Տաճատ Սահակյանը գրել է գիտական աշխատություններ ու հոդվածներ:

Պարգևատրվել է ՙ1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի՚ համար, ՙԱրիության համար՚, հոբելյանական մեդալներով և ՙԺողովրդական կրթության -գերազանցիկ՚ կրծքանծանով, պատվոգրերով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: