ՊՈՂՈՍՅԱՆ ՍՏԵՓԱՆ ՀԱԿՈԲԻ


Ստեփան Պողոսյանը ծնվել է 1912թ. Անգեղակոթ գյուղում: Աշխատել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում` ուսմասվար, դասավանդել քիմիա ու կենսաբանություն: Այնուհետև նշանակվել է Շաղաթ գյուղի միջնակարգ դպրոցի դիրեկտոր:

Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը:

1939թ. զորակոչվել է Կարմիր բանակ: Սովորել է բանակի քաղաշխատողների դասըթացներում և ծառայել 83-րդ լեռնահրաձգային դիվիզիայի 67-րդ գնդում որպես մարտկոցի քաղղեկ:

1942թ. հոկտեմբերից մասնակցել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում ծավալած թեժ մարտերին, Թաման թերակղզու և Կերչի ահեղ մարտերին: Առաջին և չորրորդ Ուկրաինական ռազմաճակատներում կռվել է Կարպատներում, Ուժգորոդ, Լուկաչով քաղաքների ուղղություններում:

Մասնակցել է Լեհաստանի և Չեխոսլովակիայի ազատագրմանը: Երկու անգամ վիրավորվել է:

1946թ. զորացրվել է: Անցել մանկավարժական աշխատանքի, նշանակվել Բազարչայ գյուղի միջնակարգ դպրոցի դիրեկտոր: Հետագա տարիներին աշխատել է Երևանի ուսումնական հիմնարկներում և դպրոցներում` քիմիայի և կենսաբանության ուսուցիչ:

Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով և մարտական ու աշխատանքային մեդալներով, պատվոգրերով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: