ՊՈՂՈՍՅԱՆ ՍԵՐՈԲ ԱԲՐԱՀԱՄԻ


Սերոբ Պողոսյանը ծնվել է 1921թ. Մեղրու շրջանի Տաշտուն գյուղում: Տաշտունի և Գուդեմնիսի դպրոցներում դասավանդել է կենսաբանություն և աշխարհագրություն: 1942թ. զորակոչվել է բանակ, 476-րդ հրաձգային գնդում մասնակցել Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը: Ս.Պողոսյանը աչքի է ընկել առանձին գրոհներին, ցուցաբերել համարձակություն և քաջություն: Մոզդոկի ուղղությամբ մղված մարտերից մեկում 1942թ. դեկտեմբերի 19-ին վիրավորվել է: Բուժվել է զինվորական հոսպիտալում և ազատվել հետագա ծառայությունից:

Վերադառնալով հայրենիք Սերոբ Պողոսյանը անցել է մանկավարժական աշխատանքի Ագարակի միջնակարգ և 8-ամյա դպրոցներում:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, մարտական և հոբելյանական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: