ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԲԵՆ ԲԵԳԼԱՐԻ


Ծնվել է 1914թ. Կապանի շրջանի Ն.Մազրա գյուղում: Ունի բարձրագույն կրթություն: Աշխատել է Լեռնաձորի դպրոցի տնօրեն և մաթեմատիկայի ուսուցիչ: Այնուհետև տեղափոխվել է Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոն որպես դերասան:

1941թ. զորակոչվել է բանակ, 4 ամիս սովորել Էջմիածնի սերժանտական դպրոցում: Ավարտելուց հետո հայկական գնդում էշելոնով պետք է սև ծովով անցնեին դեպի Տուապսե: Էշելոններից մեկը խորտակվեց, որի մեջ էր համերկրացի Բաբաջան Հարությունյանը, իսկ 3-ը` անվնաս տեղ հասան: Տուապսեում գերի ընկածների մեջ էր Ռ.Պողոսյանը վիրավոր վիճակում: Վիրավորներին հավաքելու ժամանակ հրեա բժիշկը վերցնում է Ռ.Պողոսյանին տանում վիրահատում և հեռացնում մեկ երիկամը: Հոսպիտալից հետո տանում են գերիների ճամբար: Պատերազմի ավարտից հետո մինչև 1949թ. գտնվում էր Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ապա մեկնում է Ամերիկա` Սան-Ֆրանցիսկո քաղաքը, որտեղ ակտիվ գործունեություն է ծավալում հայկական եկեղեցու, դպրոցի և թատրոնի բնագավառներում:

Սերտ կապի մեջ էր Հայաստանից ԱՄՆ ժամանող յուրաքանչյուր արվեստագետի, խմբագրի և լրագրողի հետ: Ցավեք առողջությունը վատանալու պատճառով չկարողացավ գալ հայրենիք:

1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո 33000(երեսուներեք հազար) ամերիկյան դոլար է փոխանցել Հայաստան: Նա մահացավ հայրենիքի կարոտը սրտում 1989թ. դեկտեմբերին: Ունի մեկ տղա Սան Ֆրանցիսկոյում, դիվանագետ է միջազգային տնտեսագիտության բնագավառում:Ռուբեն Պողոսյանի եղբայրը` Արտաշես Բեգլարի Պողոսյանը հերոսաբար զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատում 1944թ.:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: