ՊՈՂՈՍՅԱՆ ԱՊԱՎԵՆ ՍԱՐԳՍԻ


Ապավեն Սարգսի Պողոսյանը ծնվել է 1923թ. Սիսիանի Տոլորս գյուղում: Բռնակոթի միջնակարգ դպրոցն ավարտել ու մեկնել է Կարմիր բանակ: 89-րդ հայկական դիվիզիայի 400-րդ հրաձգային գնդում մարտնչել է հայրենիքի ազատության համար մինչև հաղթանակը` 1945 թվականի մայիսը: 1942թ. Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում կռվել է Գրոզնի քաղաքի պաշտպանության համար: Այն դասակը, որի կազմում Ապավեն Պողոսյանը մասնակցում էր մարտերին, պայթեցրել է Թերեք գետի վրայի կամուրջը, փակել հակառակորդի ճանապարհը: 89-րդ հայական դիվիզիան մասնակցել է Ղրիմի ազատագրմանը, նրա շարքերում Ապավեն Պողոսյանը գրոհել է ֆաշիստական բարբարոսների կրակակետերի ու խրամատների վրա:

Դիվիզիան մարտերով հասավ Բեռլին: Ապավեն Մարգարյանը Բեռլինը գրավող հայորդիների շարքում էր: Հաղթանակով ավարտվեց պատերազմը: Սովետական զինված ուժերի մարտիկները զորացրվեցին: տուն վերադարձավ նաև շարքային Ապավեն Պողոսյանը: Նա անմիջապես անցավ ուսուցչական աշխատանքի և ընդունվեց Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտը: Էջմիածնի շրջանի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել է աշխարհագրություն:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Խիզախության համարՙ, ՚Վարշավայի ազատագրման համարՙ, ՚Բեռլինի գրավման համարՙ և մի քանի այլ մարտական ու աշխատանքային մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: