ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ԲԱԽՇԻԻ


Ծնվել է 1902թ., սովորել Գորիսի միջնակարգ դպրոցում:

Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտներից է: Այն ավարտելուց հետո աշխատել է համալսարանում դասախոս, պրոռեկտոր, ռեկտոր:

1941թ. Գարեգին Պետրոսյանը կամավոր մեկնել է բանակ: Նշանակվել է Հայկական 408-րդ դիվիզիայի քաղբաժնի պետի տեղակալ, մասնակցել է Հյուսիսային Կովկասի համար մղված մարտերին: Ակտիվ մասնակցություն է ունեցել դիվիզիայի մարտական ոգին բարձր պահելու և արիաբար մարտնչելու համար: Պետրոսյանը հատկապես աչքի է ընկել Գոյթխի մոտ Պշիշի հովտում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում, հմտորեն կազմակերպել է աջթևյան զորամասի նահանջը:

Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում, Տուապսեի, Նովորոսիյսկի, Գոյթխի մարտերում Պետրոսյանը միշտ եղել է խրամատներում, մարտիկների մոտ, կրակոցների մեջ: 1942թ. հոկտեմբերի 22-ին հակագրոհի ժամանակ ծանր վիրավորվել է:

1945թ. պատերազմից հետո զորացրվել է: Աշխատանքի է անցել Հայաստանի գիտությունների ակադեմիայում: 1949-56թթ. աշխատել է համալսարանի ռեկտոր: Այնուհետև աշխատել է Գիտությունների ակադեմիայում: Պետրոսյանը մաթեմատիկական գիտությունների դոկտոր է:

Պարգևատրվել է շքանշաններով ու մարտական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: