ՉԵՐՔԵԶՅԱՆ ԱՍԱՏՈՒՐ ՍԻՄՈՆԻ


Ասատուր Չերքեզյանը ծնվել է 1913թ. Տեղ գյուղում: Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, աշխատել Տեղ գյուղի յոթնամյա դպրոցում` ուսուցիչ:

Այնուհետև նշանակվել է Խոզնավար գյուղի դպրոցի դիրեկտոր և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, ապա Վերիշենի դպրոցի դիրեկտոր:

Աշխատել է ժողկրթբաժնի տեսուչ, հեռակա ավարտել մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ու հայ գրականության ֆակուլտետը:

Սկսվեց Հայրենական պատերազմը, 1941թ. հունիսի 25-ին զորակոչվել է բանակ: Դեռ լրիվ մարտական պատրաստություն չստացած, բայց փորձառու զինվորը շուտով մտնում է մարտի մեջ, կռվում ֆաշիստական բարբարոսների դեմ:

Ասատուր Չերքեզյանը 89-րդ հայկական դիվիզիայում թշնամու դեմ կռվել է Թաման թերակղզում և կերչում, մասնակցել Ռոստովի, Մարիուպոլի, Տագանրոգի ազատագրմանը, հասել Գերմանիա` Օդեր: Մարտերում չորս անգամ վիրավորվել է: 1945թ. ապրիլին ազատվել է ծառայությունից հաշմանդամության պատճառով: Պատերազմից հետո աշխատել է Գորիսի շրջանային ժողկրթբաժնի տեսուչ, Ա. Բակունցի անվան միջնակարգ դպրոցի ուսմասվար:

Պարգևատրվել է մարտական ու հոբելյանական մի շարք մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: