ՈՒՄԱՌՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ


Ծնվել է 1920թ. Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղում: Ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը և աշխատել հայրենի գյուղում: 1941թ. զորակոչվել է Խորհրդային բանակ և մասնակցել Հայրենական պատերազմին: Դնեպրի ափին ստանում է իր առաջին մարտական բժշկական մկրտությունը, նրան շնորհվում է բժշկական ծառայության լեյտենանտի կոչում: Բելոռուսական ռազմաճակատում 90-րդ հեծելազորային գնդի սանիտարական գումարտակում հարյուրավոր վիրավորների է օգնում: Բժշկակա ծառայության լեյտենանտ, սանիտարական գումարտակի հրամանատարի տեղակալ Ս.Ումառյանը մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, Նեմանի սառցահատի մարտական գործողությանը, Քյոնիգսբերգի գրավման, Լեհսատանի ազատագրման մարտերին:

Բեռլինի գրավումից հետո սանիտարական գումարտակի հրամանատար, կապիտան Ս.Ումառյանը զորացրվել, վերադարձել է հայրենիք և ընդունվել Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը, որն ավարտելուց հետո աշխատել է ՚Հայաստանՙ հրատարակչությունում ավագ խմբագիր, զբաղվում հայագիտությամբ և թարգմանությամբ: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Ֆիրդուսու ՚Շահնամեՙ, Խայամի քառյակները, արևելյան և Ճապոնական հեքիաթների ու գեղարվեստական ստեղծագործությունների ընտրանի:

՚Անդոկՙ, ՚Ռուսաՙ պատմական վեպերը, ՚Սյունիքը դիցարանՙ և այլ արժեքավոր աշխատությունները և մյուս բազմաթիվ գիտական ու գեղարվեստական ստեղծագործությունները լայն ճանաչման ու հռչակի է արժանացել նշանավոր գրող-պատմաբան, թարգմանիչ ու լեզվաբան Սերգեյ Ումառյանը:

Պարգևատրվել է հայրենիքի բարձր շքանշաններով ու մարտական մեդալներով:

Մահացել է 1994թ.:

Реклама

Метки: , ,

комментария 2 to “ՈՒՄԱՌՅԱՆ ՍԵՐԳԵՅ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ”

  1. Ստեփան Սերգեյի Հարությունյան Says:

    Սերգեյ Հովհաննեսի Հարությունյան (Գրական ազգանունը Ումառյան)

    Нравится

  2. The Armenologist about Japan - JapanArmenia.com | JapanArmenia.com Says:

    […] Stepan Zoryan. In 1959 there was published a collection of ”Japanese Fairy tales” translated bySergey Umaryan. In 1960ies the following books were published: the historical novel by Teru Takakura “The Waters […]

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: