ՈՍԿԱՆՅԱՆ ՄԻԽԱԵԼ ԼԵՎՈՆԻ


Ծնվել է 1923թ. Կապանի շրջանի Չափնի գյուղում: Ավարտել է միջնակարգ մանկավարժական ուսումնարանը և 1942թ. զորակոչվել բանակ: Այդ օրը Կապանի երկաթուղային կայարանից գնացքով բանակ մեկնեցին 37 քաջարի տղաներ, բոլորն էլ դասամատյանները թողել էին դասարանում ուսուցչի սեղանին և գնում էին մարտնչելու հայրենիքի պաշտպանության համար: Երեք օր հետո գնացքը կանգ առավ Թբիլիսիում: Հավաքակայանից նույն օրվա երեկոյան հասան Բորժոմի, այնտեղից էլ Բաթումի: Զորակոչված Կապանցիները Աջարիայի Ախմադ բանավանում Ճորոխ գետի ափին 51-րդ ամրացված շրջանի գումարտակի շտաբում ստացան հրամանը` ընդունել Խորհրդաթուրքական սահմանի պաշտպանությունը` ուղեկալում ռազմաճակատ մեկնող սահմանապահներից: Մարտական առաջադրանքը բոլորին պարզ էր: Գետի մյուս ափին թուրքական մեծաքանակ զորքերի կուտակումներն էին, որոնք սպասում էին գերմանական բանակի վերնախավի հրամանին` ներխուժելու Անդրկովկաս: Կապանցիները սահմանամերձ չորս գնդացրային գումարտակներում անմիջապես ստանձնեցին գնդացրորդի մարտական խնդիրը և կանգնեցին սահմանային դիրքերում: Միխայել Ոսկանյանը չորորդ վաշտում էր, որը տեղավորված էր Աջարի ծխալի թաքստոցներում: Վաշտի հրամանատար լեյտենանտ Իվան Պոպովը նորեկներին շարք կանգնեցրեց և ձեռքը մեկնած դեպի դիմացի հարթավայրը, Թուրքիայի սահմանը, ասաց. –Տեսեք, սա թուրքական զորամասն է, հեռավորությունը օդով 10մ է, իսկ գետնի վրա ոտքով` 25մետր: Ֆաշիստական Գերմանիայի դաշնակից Թուրքիան մինչև ատամները զինված` դիվիզիայով պատրաստ է հարձակման համար: Սյունիքի քաջամարտիկ տղաներին այլևս հարկ չկա ավելին ասելու:

Եվ իրոք, սահմանապահները ամեն ինչ և ավելին հասկացան, որ իրենք կանգնած են մարտական հույժ պատասխանատու դիրքերում: Այստեղ էին Կապանցիներ Հովհանես Հակոբյանը` Չափնի գյուղից, Իշխան Սարգսյանը, Լևոն Մանուչարյանը` Ընկենակից, Արտեմ Մարտիրոսյանը` Շիկահողից, Աբգար Հակոբյանը` Ծավից, Շավարշ` Կաթնառատից, Հայկ Հարությունյանը` Նորաշենիկից, Կիմ Խաչատրյանը` Բարաբաթումից և այլն: Սահմանապահները գումարտակում միաժամանակ սովորեցին կրտսեր հրամանատարի կուրսերում , ստացան սերժանտի կոչում: Նրանք բոլորն էլ մինչև զորացրվելը ծառայեցին սահմանի վրա /Թանգի Սարդարյանը` Ագարակից, հիվանդության պատճառով ազատվեց ծառայությունից/: Սերժանտ Միխայել Ոսկանյանը նշանակվեց Թիբիլիսում լույս տեսնող Անդրկովկասյան ռազմաճակատի ՚Մարտիկՙ թերթի սահմանապահ զորամասի արտահաստիքային թղթակից: Հունան Ավետիսյանի հերոսական սխրանքի մասին նրա գրած ՚Վրեժ կլուծենքՙ հոդված ակնարկը ՚Մարտիկՙ -ից արագորեն թագմանվեց և լույս տեսավ ռուսական, վրացական, ադրբեջանական մարտական թերթերում: Նույնը կրճատումներով /ծաղկաքաղ արված/ լույս է տեսել ՚Կրասնի զվեզդաՙ թերթում զինվորական թղթակից, Միխայել Ոսկանյանի մասին Սվինարենկոյի ընդարձակ հոդվածում: Մ. Ոսկանյանը պարգևատրվեց Անդրկովկասյան ռազմաճակատի հրամանատարության հրամանագրով:

Գնդացրային վաշտի կապի դասակի հրամանատարի տեղակալ կրտսեր լեյտենանտ Միքայել Ոսկանյանը գերազանց ծառայության համար արժանացել է զորամասի հրամանատարության շնորհակալագրին:

Պատերազմի հաղթական ավարտից հետո զորացրվել է և աշխատել Կաղնուտ գյուղի դպրոցում` ուսուցիչ: 1947թ. տեղափեխվել է աշխատանքի ՚Պղնձի համարՙ թերթի խմբագրություն գրական աշխատող: Գործուղվել և սովորել է Երևանի կուս. դպրոցում ժուռնալիստիկայի գծով, հեռակա սովորել պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ավարտելուց հետո 1950թ. աշխատել է Կապանի ՚Պղնձի համարՙ շրջանային թերթի պատասխանատու քարտողարի և խմբագրի տեղակալ: 1958թ. մայիսի 1-ից հանրապետական թերթի սեփական թղթակիցն էր Զանգեզուրում, որտեղ աշխատել է մինչև 1989թ.:

Պահեստի Կապիտանն է: Պարգևատրվել է ՚Կովկասի պաշտպանությանՙ ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և հոբելյանական մեդալներով: Հաղթանակի 40-ամյակին պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով: 1988թ. հանրապետական կարգի անհատական կարգի անհատական կենսաթոշակառու է:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: