ՈՍԿԱՆՅԱՆ ՀՐԱՆՏ ՄՈՒՇԵՂԻ


ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ

Ծնվել է 1924թ. Կապանի շրջանի Առաջաձոր գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի (1941-1943թթ):

1943-1946թթ. ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական պատերազմին: Կոմկուսի անդամ է 1946թ.: 1946-1959թթ. կատարել է կոմերիտական ու խորհրդային պատասխանատու աշխատանքներ: 1953թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական հեռակա ինստիտուտը:

1959-1967թթ. եղել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի քարտուղար, երկրորդ, առաջին քարտուղար: 1968թ. ավարտել է ՍՍՀՄ պետպլանին առընթեր բարձրագույն տնտեսագիտական դասընթացները: Մանկավարժ-աշխարհագրագետ, տնտեսագետ է:

1967-1973թթ. աշխատել է ՍՄԿԿ Կենտկոմի ապարատում: 1973-1975թթ. եղել է ՀԿԿ կուսակցական-կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչ, 1975-1985թթ. ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, 1985-1990թթ.` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի: Ընտրվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների մի քանի գումարումներ պատգամավոր (1974-1990թթ.):

1999թ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել ՀԿԿ համամասնական ընտրացուցակով:

Պարգևատրվել է ՚Աշխատանքային Կարմիր դրոշիՙ չորս շքանշաններով, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ մեդալով, ՚Մեսրոպ Մաշտոցՙ շքանշանով:

Մահացել է 2005թ.:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: