ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ /ՍԱՐԳՍՅԱՆ/ ԲՈՐԻԿ ԱՐՏԵՄԻ


Ծնվել է 1921թ. Կապանի Վաչագան գյուղում: Ուներ միջնակարգ կրթություն: 1940թ. զորակոչվել է բանակ, մեկնել է Բրեստ-Լիտովսկ զորակայան, Բրեստի մարզի Սեմիատիչ քաղաքը, որտեղ ծառայել է սահմանամերձ զորամասում:

1941թ. հունիսի 22-ին Բորիկ Նուրիջանյանը իր ծառայողական պարտականությունն էր կատարում սահմանամերձ դիրքերում: Պատերազմը սկսվում և զորամասի մարտիկները անմիջապես մարտի մեջ են մտնում հակառակորդի դեմ: Ծանր մարտեր էին, համառությամբ դիմադրում էին, սակայն թշնամին օրեցօր ուժեղացնում էր հարձակումը օդից և ցամաքից: Անհամար տանկեր սողում էին իրար ետևից, խփում էր հեռահար հրետանին: Չնայած համառ մարտերին և թշնամու կենդանի ուժի մեծ կորստին, հակառակորդն առաջ էր նետվում: Մեկ ամիս հերոսաբար դիմադրում էին: Այդ օրերին վերջին նամակը ստացվեց Բորիկից: Նամակը գրված էր 1941թ. հուլիսի 16-ին: Այնուհետև ոչ մի տեղեկություն չստացվեց: Հարազատները երկար սպասեցին, հույսները չէին կտրում, սպասում էին նամակի, որևէ լուրի:

Անցան տարիներ: Պատերազմն ավարտվեց: Ողջ մնացածները վերադարձան, վերադարձան նաև գերության մեջ ընկած հայրենակիցները: Բորիկից ոչ մի տեղեկություն: Նա հաշվառված էր անհայտ կորած մարտիկների ցուցակում: Բորիկ Նուրիջանյանը հերոսաբար զոհվել է արյունահեղ և կատաղի մարտում 1941թ. հունիսի 16-ից մի քանի օր հետո:

Անմոռաց է հայրենի հողի համար զոհված զինվորի հիշատակը:

Реклама

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: