ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՎԵՏԻՍԻ


Ծնվել է 1914թ. բանվորի ընտանիքում: 1925թ. ընտանիքով տեղափոխվել է Սիսիան: Ավարտել է ուսուցչական կարճատև դասընթացը և աշխատել ուսուցիչ: Ծառայել է կարմիր բանակում, մասնակցել Արևմտյան Բելոռուսիայի ազատագրմանը և սովետա-ֆիննական պատերազմին: 1940թ. դեկտեմբերին զորացրվել է և աշխատանքի անցել Շաղաթ գյուղի դպրոցում: 1941թ.  պատերազմի երկրորդ օրը կրկին զորակոչվել և ծառայել է հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայում որպես գնդի շտաբի պետի օգնական, ապա հակատանկային կործանիչ հրետանու մարտկոցի քաղղեկ: Մասնացել է Հարավ Արևմտյան, Դոնի, Սևաստոպոլի, Վորոնեժի ռազմաճակատներում մղված մարտերին:

1944թ. երկրորդ  Ուկրաինական ռազմաճակատում որպես մարտկոցի հրամանատար մասնակցել է Ռումինիայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի բնակավայրերի ազատագրմանը:

Հրաչյա Քոչարը ռազմաճակատային հոդված է  գրել Հովհաննես Մովսիսյանի խիզախության մասին:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ, ՚Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանիՙ շքանշաններով, ՚Խիզախության համարՙ, ՚Մարտական ծառայության համարՙ, ՚Ստալինգրադի պաշտպանության համարՙ, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և այլ մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: