ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԵԴՐԱԿԻ


Արսեն Մովսիսյանը ծնվել է 1922թ.: 1941թ. օգոստոսին մեկնել է բանակ, սովորել Թբիլիսիի ռազմական ուսումնարանում, ստացել լեյտենանտի կոչում և մեկնել գործող բանակ: Ակտիվ մասնակցություն է ունեցել Ստալինգրադի հերոսական պաշտպանությանը:

Ստալինգրադի ռազմաճակատում գերմանական զորքերի շրջապատման ու ոչնչացման օպերացիան ավարտելուց հետո մասնակցել է Կուրսկ-Օրյոլ աղեղի ահեղ մարտերին: Քաջազուն հրամանատարը մարտերով անցել է Ուկրաինայով, Չեխոսլովակիայով, Հունգարիայով: Պրագա քաղաքում դիմավորել է հաղթանակը:

Մի քանի անգամ վիրավորվել և կրկին վերադարձել է մարտական շարք:

Պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ շքանշանով, ՚Խիզախության համարՙ, մարտական ծառայության համար և մի շարք այլ մեդալներով:

Արսեն Մովսիսյանը հաղթանակած վերադարձավ իր հայրենի Ստեփանավանը, իր հայրենի ծննդավայր Գյառգյառ գյուղը: Մինչ պատերազմը ավարտել է Կիրովականի մանկավարժական ուսումնարանը, անցել մանկավարժական աշխատանքի:

Ռազմաճակատից վերադարձած ուսուցիչ-մարտիկը հավատարիմ իր կոչմանը, աշխատել է Գյուլագարակի միջնակարգ դպրոցում և նվիրումով մասնակցել աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության գործին:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: