ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՍՄԲԱՏԻ


Սերյոժա Սմբատի Մնացականյանը ծնվել է 1922թ. Մեղրու շրջանի Կալեր գյուղում: Ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատել հայրենի գյուղի դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ:

Հայրենական պատերազմին մասնակցել է 1942թ. որպես գնդացրորդ /զորակոչվել է 1941թ. հուլիսից/: 1943թ. Հյուսիսային Կովկասում ծավալվում էր ահեղ ճակատամարտեր: Ս. Մնացականյանը 5-րդ գվարդիական բրիգադում մասնակցել է Կրասնոդարի և Կրիմսկայի ստանիցիայի ուղղությունում մղված հակագրոհներին: Ճակատամերձ  բարձունքի շրջանում գնդացրորդների վաշտի վրա սողացին մի քանի ֆաշիստական տանկեր: Սկսվեց համառ կռիվ: Վաշտի խիզախ զինվորները համառորեն ու անվախ դիմադրում էին մինչև օժանդակ ուժերի մոտենալը:

Հակառակորդը կորուստներ տալով ստիպված եղավ նահանջել: Այդ խիզախ զինվորների մեջ էր գնդացրորդ Սերյոժա Մնացականյանը:

56-րդ բանակի 65-րդ գվարդիական դիվիզիայում քաջարի զինվորը մասնակցել է Նովորոսիյսկի ազատագրմանը որպես հետախույզ: Հետախույզների խումբը գիշերով, մթության մեջ սողալով երկու կմ. հասան հակառակորդի կրակակետին և պայթեցրին ցեմենտապատնեշը: Նովոռոսիյսկի ազատագրման գրոհներից մեկում ծանր վիրավորվել է Ս.Մնացականյանը: Հարկ եղավ երկար բուժվել հիվանդանոցում: Զորացրվել է որպես պատերազմի հաշմանդամ:

Շարունակեց մանկավարժական աշխատանքը Լիճքի միջնակարգ դպրոցում: Կարճ ժամանակից հետո ստանձնեց դպրոցի դիրեկտորի պաշտոնը:

Ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուտետը:

Հետագա տարիներին աշխատել է Շահումյանի շրջանի թիվ 95 միջնակարգ դպրոցի դիրեկտորի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ:

Ս.Մնացականյանը պարգևատրվել է ՙՊատերազմի երկրորդ աստիճանի՚ շքանշանով  և մարտական ու հոբելյանական մի շարք մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: