ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՄԿՐՏՉԻ


Ծնվել է 1904թ. Կապանի շրջանի Շիկահող գյուղում: Տասը տարեկան էր, երբ մահացավ հայրը: Մնացել է մոր խնամքի տակ և կարիքից ստիպված աշխատել գյուղում մինչև 1922թ.: Զբաղվել է նաև հողագործությամբ:

1926թ. տեղափոխվել և աշխատել է Կապանի պղնձահանքային կոմբինատի ստորերկրյա հանքում բանվոր: 1927-29թ. ծառայել է Կարմիր բանակում հայկական զորամասում: Զորացրվելուց հետո աշխատել է նույն կոմբիանտի հանքում հորատող մինչև 1933թ. : Այնուհետև մեկ տարի կոմբինատի բանվորական մատակարարման բաժնում աշխատելուց հետո գործուղվել է Երևանի եռամյա կուս. դպրոցում սովորելու, որն ավարտել է 1937թ.:

Աշխատել է Կապանի կուսշրջկոմում հրահանգիչ, ապա ընտրվել է Զանգեզուրի /Կապանի/ պղնձահանքային կոմբինատի կուս. կոմիտեի քարտուղար, որտեղ աշխատել է  մինչև 1941թ.: Հունիսի 22-ին սկսվեց պատերազմը:

Սեդրակ Մնացականյանը նույն թվականի օգոստոսի 25-ին կամավոր մեկնել է գործող բանակ, 84-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի 245-րդ և 60-րդ բանակի 12-րդ  հրաձգային դիվիզիայի 33-րդ գնդում մարտնչել է մինչև 1945թ. հունվար ամիսը:

Մալայա Զեմլյայում Սեդրակ Մնացականյանին հնադիպել է կապանցի Աշոտ Քարամյանը, որը պատմել է. ՚Սեդրակ Մնացականյանը վիրավոր էր, հիվանդանոցից մեկնում էր նորից ռազմաճակատ: Հանդիպումը կարճ է եղել: Նա Աշոտին պատմել է, որ երբ շոգենավով վիրավորներին տեղափոխում էին, թշնամու ինքնաթիռները ռմբագոծել էին շոգենավը և խորտակել այն: Սեդրակ Մնացականյանը լողալ չգիտեր: Նրան փրկել են երկու ռուս զինվորներ: Այնուհետև Սեդրակ Մնացականյանը տեղափոխվել է 3-րդ Բելոռուսական ռազմաճակատ, մարտերով անցել Արևելյան Պրուսիան, մասնակցել Քյունիկսբերգի գրավմանը և հասել Բեռլինի մատույցներինՙ:

Համաքաղաքացի Միխայել Ղահրամանյանը հարազատներին պատմել է Քյոնիկբերգում Սեդրակ Մնացականյանի հետ հանդիպման մասին: ՚Նրա անչափ բարի դեմքը ուրախությունից փայլեց, երբ ես հանկարծ հայտնվեցի նրա առաջ: Հանդիպման 50 րոպեն հագեցված էր հարազատ Կապանի բարեկամների և հաղթանակի մասին ջերմ զրույցովՙ: /՚Պղնձի համարՙ թերթից/:

Սեդրակ Մնացականյանի մարտական ընկերը` Սերոբ Ալեքսանյանը /մահացել է 1982թ./, որ նույն վաշտի զինվոր էր, պատերազմից հետո վերհիշում էր. -՚Մեր ջոկատի հրամանատար Սեդրակ Մնացականյանը ինձ միշտ իր մոտ էր պահում և հաճախ ասում էր. — Երկու հայ ենք, երկուսս էլ Կապանից, պետք է գոնե մեզնից մեկը վերադառնա տուն…ՙ

Արյունալի, համառ ճակատամարտեր էին մղվում Բեռլինի մատույցներում:

Մութ գիշեր էր, կռիվը սաստկանում էր: Մեր գրոհող ջոկատը ղեկավարում էր ավագ լեյտենանտ Սեդրակ Մնացականյանը: Զինվորները մարտնչում էին խիզախաբար: Մենք գրավեցինք թշնամու դիրքերը: Այդ կռվում ականի պայթյունից զոհվեց Սեդրակ Մնացականյանը՚: Դա 1945թ. հունվարն էր:

Շատ տարիներ հետո Սեդրակ մնացականյանի այրին ամուսնու վերջին նամակը քանիերորդ անգամ բացել էր ու կարդացել. ՚Արուս ջան, դու երեխաներին լավ պահիր: Մենք անպայման կհաղթենք: եթե ես չվերադառնամ, երեխաները կմեծանան ու քեզ կօգնեն: Քո` Սեդրակՙ:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: