ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԳՐԻԳՈՐԻ


Ծնվել է 1911թ. Կապանի շրջանի Ճակատեն գյուղում: 1941թ. զորակոչվել և մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին Առանձին 11-րդ մեխանիզացված գրոհային գումարտակում: Ավարտել է հրամանատարական դասընթացը որպես դասակի, ապա վաշտի հրամանատար մասնակցել մարտերին ռազմաճակատի տարբեր ուղղություններում մղվող գրոհներին, արժանացել զորամասի հրամանատարության խրախուսանքներին: Նրա մասին, որպես հմուտ հրամանատարի, գրվել է ճակատային թերթերում: 11-րդ մեխանիզացված գրոհային գումարտակը համարվել է մարտական լավագույն զորամասերից մեկը, գումարտակը ոչնչացրել է հարյուրավոր հիտլերականների, հրդեհել տասնյակ զրահամեքենաներ, հաջողությամբ կատարել հրամանատարության կողմից տրված առաջադրանքները: Հրամանատար Գուրգեն Մնացականյանը զոհվել է 1944թ. հուլիսին Լիտվայի ազատագրական մարտերում և թաղվել Կայշագորի բնակավայրում: Հարազատները այցելել ու ծաղկեպսակ են դրել նրա գերեզմանին:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: