ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԻԱ ԵԳՈՐԻ


Ծնվել է 1922թ. Կապանի Ճահատեն գյուղում: Ավարտել է Գեղանուշի 7-ամյա դպրոցը և ուսումը շարունակել Կապան քաղաքի երեկոյան միջնակարգ դպրոցում, միաժամանակ աշխատել վարսավիր:

1942թ. զորակոչվել է բանակ Բաքու քաղաքի հավաքակայան: Նրա  հետ էր Շիկահող գյուղից Արշալույս Աբրահամյանը, Վաչագանից` Արշալույս Օրբելյանը, Ագարակից Մարուսյա Սաֆարյանը, Հրաչուհի Մինասյանը Երևանից, Ասյա Գրիգորյանը և Մարո Բաղրամյանը ` Թբիլիսիից: Մի քանի ամիս ծառայել են զենիթա-հրետանային զորամասում, այնուհետև տեղափոխվել Հյուսիսային Կովկաս, Դաղստան, Մախաչկալա, ապա Գրոզնու ուղղությամբ զենիթահրետանային զորամասում որպես ՊՕ-Ա 30-2 հրետանու նշանառու: Հսկում էին օդային տարածությունը, հայտնաբերում և որսում հակառակորդի ինքնաթիռներին, միաժամանակ Գրոզնու ուղղությամբ պահակային-հսկողության ծառայություն կատարում արկերի պահեստների վրա, կատարում այլ առաջադրանքներ:

—              Ես և Մարո Բաղրամյանը մաքրում էինք ձյունը և ճանապարհ հարթում` արկերի տեղափոխման համար: Մարտկոցի հրամանատար լեյտենանտ Գլոշինը կոպտում և վիրավորում է Մարոյին: Նա չի կարողանում տանել այդ վիրավորանքը, ցույց է տալիս զորավար Հ. Բաղրամյանի նամակը իր բարեկամ Մարոյին և հայ աղջիկներին, որտեղ զորավարը հայ աղջիկներին ոգեշնչում էր վեհ հայրենասիրություն:

Վ. Միրզոյանը և մյուս հայ աղջիկները մարտական առաջադրանքները հաջողությամբ  կատարելու համար արժանանում էին զորամասի հրամանատարության շնորհակալությանը;

1945թ. օգոստոսին զորացրվել է և վերադարձել Կապան: Մինչ այսօր շուրջ 58 տարի աշխատում է վարսավիր-վարսահարդար:

Պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի 2-րդ  աստիճանիՙ շքանշանով, ՚Կովկասի պաշտպանությանՙ, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և հոբելյանական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: