ՄԵԼՔՈՆՅԱՆ ԵՐՎԱՆԴ ԵՓՐԵՄԻ


կոմիսար

Ծնվել է 1908թ. Կապանի շրջանի Շիկահող գյուղում: Տաս տաեկան  էր երբ մահացան հայրն ու մայրը: Որբացած երեխան կարիքից ստիպված բատրակություն է արել գյուղի ունևոր տնտեսություններում: 1925թ. մեկնել է Երևան , աշխատանքի ընդունվել Հայպետհրատում, սկզբում` գրաշար, ապա` վարպետ, արտադրամասի վարիչ, այնուհետև թիվ 1 տպարանի դիրեկտորի տեղակալ` մինչև 1935թ.: 1935-37թթ. ծառայել է Կարմիր բանակում 2004 հայկական հրաձգային դիվիզիայում որպես շարքային զինվոր: Գերազանց մարտական ծառայության և ցուցաբերած հերոսության  համար պաշտպանության ժողկոմ, մարշալ Կ.Ե. Վորոշիլովը 1936թ. մայիսի 29-ին Կրեմլում Երվանդ Մելքոնյանին պարգևատրել է ոսկյա ժամացույցով: Զորացրվելուց հետո Հայաստանի կոմերիտմիության 10-րդ համագումարում  ընտրվել է կենտկոմի քարտուղար:

1939թ. տեղափոխվել է Կոմկուսի կենտկոմ որպես բաժնի հրահանգիչ, հետո սեկտորի վարիչ:

1941թ. մինչև 1946թ. մարտնչել է Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում հակաօդային պաշտպանության զորքերում: Մասնակցել է Անդրկովկասյան, Հյուսիսային Կովկասի, Ղրիմի ռազմաճակատներում որպես 144-րդ կործանիչ ավիոդիվիզիայի քաղբաժնի պետի տեղակալ, ավիակործանիչ էսկադրիլիայի կոմիսար, հետագայում` 123-րդ ավիոդիվիզիայի 743-րդ կործանիչ ավիոգնդի կոմիսար և կուսկազմակերպիչ:

Երվանդ Մելքոնյանը զորամասերում հայտնի է որպես հմուտ ու խիզախ կոմիսար: Զորացրվելուց հետո 1946թ. նոյեմբերից աշխատել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի կադրերի սեկտորի վարիչ, տեսուչ, պատասխանատու կազմակերպիչ: 1950թ. նոյեմբերին ընտրվել է կոմկուսի Կապանի շրջկոմի առաջին քարտուղար, աշխատել մինչև 1952թ. սեպտոմբերը, հետո տեղափոխվել Երևանի քաղկոմ, որպես պլանային, ֆինանսական և առևտրի բաժնի վարիչ և կենտոմի բաժնի վարիչ: 1956թ. ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր բարձրագույնդպրոցը, աշխատել ՀԿԿ կենտկոմում պատասխանատու կազմակերպիչ մինչև 1962թ., ապա հանրապետական նշանակության  կենսաթոշակի:

Եղել էՀայաստանի հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է մարտական ՙԿարմիր աստղի՚, ՙԿովկասի պաշտպանության՚, ՙ1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի՚ և մարտական մի շարք մեդալներով:

Աշխատանքային բուռն գործունեության համար պարգևատրվել է ՙԱշխատանքային կարմիր դրոշ՚, ՙՊատվո նշան՚ շքանշաններով:

Մահացել է 1989թ. Երևան քաղաքում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: