ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍԱԹԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ


Ծնվել է 1923թ. Կապանի Ճակատեն գյուղում: Ծնողների հետ 1930թ. տեղափոխվել է Կապան քաղաք, բնակություն հաստատել հանքերի բանավանում: Հայրը հանքափոր բանվոր էր: Սովորել և ավարտել է Կապան քաղաքի միջնակարգ դպրոցը և աշխատանքի ընդունվել Կապանի պղնձահանքային կոմբինատում որպես գծագրող:

Սկսվում է Հայրենական պատերազմը: Կապանից գործող բանակ են զորակոչվում նաև հարյուրավոր աղջիկներ: 1942թ. ապրիլի 10-ին Սաթիկ Մարտիրոսյանը զորակոչվում է բանակ և ծառայում Անդրկովկասյան ռազմաճակատի հակաօդային պաշտպանության զորամասերում որպես ռադիստ և 5-րդ գնդի հրամանատարությունից բազմիցս ստանում շնորհակալագրեր` մարտական առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար:

1945թ. օգոստոսին վերադարձել է հայրենիք, 1946-51թթ. սովորել և ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, աշխատել Կապանի սանէպիդկայանի գլխավոր բժիշկ, պոլիկլինիկա վարիչ, գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ: Այնուհետև որակավորվելուց հետո աշխատել քիթ-կոկորդ-ականջի մասնագետ բժիշկ:Այդ ընթացքում բժշկուհի Սաթիկ Մարտիրոսյանը կազմակերպել է վիրաբուժական ծառայություն և կատարել հարյուրավոր վիրահատություններ: 1968թ. նրան շնորհվել է հանրապետության վաստակավոր բժշկի կոչում: 1987թ. Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի է:

Պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշանով, ՚Հաղթանակիՙ, ՚Կովկասի պաշտպանությանՙ, հոբելյանական և աշխատանքային արիության բազմաթիվ մեդալներով:

Հայրենական պատերազմի հաշմանդամ է, ապրում է Կապան քաղաքում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: