ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՎՈՐԳԻ


Կապանի շրջանի Լեռնաձոր գյուղից Մարտիրոսյան Հակոբ, Շմավոն, Գարեգին երեք եղբայրները Հայրենական պատերազմի առաջին ամիսներից ռազմաճակատում մարտնչում էին գերմանաֆաշիստական զավթիչների դեմ և քաջի մահով զոհվել են կատաղի մարտերում: Նրանց եղբայր` Արտաշես Գեվորգի Մարտիրոսյանը /ծնված 1922թ./ զորակոչվել է բանակ Ողջիի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1941թ. դեկտեմբերին: Ծառայել է 663-րդ հրաձգային գնդում որպես ականանետավար և 1942թ. ռազմաճակատում մասնակցել է թեժ մարտերին:

Արտաշես Մարտիրոսյանը 38 մմ. և 122 մմ. ականանետներով հարյուրավոր անգամ հարված ել է թշնամու դիրքերը և ոչնչացչել հիտլերականների:

1948թ. հունվարին ծանր վրիավոր գերի է վերցվում հակառակորդի կողմից: Դժվար ու անտանելի ամիսներ է անցկացրել ռազմագերիների ճամբարներում, տեղափոխվելով ճամբարից-ճամբար, քաղաքից-քաղաք:

Խորհրդային զինված ուժերի հաղթանակից հետո ռազմագերիները վերադարձան հայրենիք, անցան խաղաղ աշխատանքի:

Նրանց հետ էր նաև Արտաշես Մարտիրոսյանը: Երկար տարիներ աշխատել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում, ղեկավարել առանձին արտադրամաս, արժանացել կոլեկտիվի հարգանքին:

Անցել է ծերության կենսաթոշակի, ապրում է Երևան քաղաքում:

Պարգևատրվել է մարտական ու հոբելյանական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: