ՄԱՐԻԿՅԱՆ ԽԱԼԱԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ


Խ.Մարիկյանը մինչև բանակ զորակոչվելը ավարտել է մանկավարժական ուսումնարանը: 1942թ. սովորել է ռազմական հետևակային ուսումնարանում, ստացել կրտսեր լեյտենանտի կոչում, ծառայել 11-րդ գվարդիական կորպուսի 82-րդ գնդում:

1943թ. մասնակցել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում մղվող մարտերին որպես դասակի հրամանատար: Սեպտեմբերի 15-ին վիրավորվել է:

Հոսպիտալում բուժվելուց հետո 56-րդ բանակի կազմում որպես վաշտի հրամանատար մասնակցել է Ղրիմի համար մղվող ճակատամարտերին: Դեսանտ իջնելով ծովափնյա բնակավայր Յարակովկայի մոտ լեյտենանտ Խ. Մարրիկյանի հրամանատարությամբ կռվող վաշտը հաջողությամբ է կատարել մարտական առաջադրանքը և արժանացել հրամանատարության խրախուսանքին:

1944թ. հունիսի 18-ին թշնամու գրաված դիրքերի վրա գրոհելիս ծանր վիրավորվում է ոտքից և ուսից:

Բուժվել է Սոչի քաղաքի հոսպիտալում և զորացրվել հետագա ծառայությունից:

Մարտերում հանդես բերած քաջագործությունների համար պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ շքանշանով և մեդաներով:

Խալաթ Մարիկյանը շարունակել է մանկավարժական աշխատանքը Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցում դասավանդել մաթեմատիկա և ակտիվ մասնակցություն ցուցաբերել աշակերտների հայրենասիրական դաստիարակության գործում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: