ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԻԽԱՅԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ


Ծնվել է 1918թ. Բաքու քաղաքում, զանգեզուրցու ընտանիքում /Կապանի Կավարտ գյուղից/:

Ուներ 7-ամյա կրթություն և ավտովարորդի մասնագիտություն: 1938թ. հոկտեմբերին զորակոչվեց Կարմիր բանակ և 189-րդ զենիթահրետանային գնդում մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի ազատագրման և Ֆինլանդիայի պատերազմին:

1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիայի զորքերը խուժեցին Խորհրդյին միության տերիտորիա:

Միխայել Մարգարայնը 26-րդ սահմանապահ և 80-րդ հրաձգային գնդում մարտնչել է հակառակորդի դեմ և հաջողությամբ կատարել մարտական առաջադրանքները, մասնակցել Կերչի, Նովորոսիյսկի, Տուապսեի ուղղություններում մղված համառ մարտերին:

Երկու անգամ վիրավորվել է:

Առաջին Մերձբալթյան ռազմաճակատում Ռիգայի ուղղությամբ մղվող մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով: Այդ մարտերում վիրավորվել և բուժվել է զինվորական հոսպիտալում:

Այնուհետև ծառայել է Մոսկա քաղաքում 293-րդ առանձին ավտոգնդում, որպես դասակի հրամանատարի տեղակալ: Պարգևատրվել է ՚Մարտական ծառայությունների համարՙ մեդալով:

Զորացրվել է 1945 թվականին: Վերադարձել և աշխատել է քաղաքացիական ավտոբուսային պարկում որպես վարորդ: Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 40-ամյակին պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի  առաջին աստիճանիՙ շքանշանով: Պատերազմի առաջին խմբի հաշմանդամ է: Ապրում է Կապան քաղաքում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: