ՄԱՐԳԱՐՅԱՆ ԶԱՎԵՆ ՍՄԲԱՏԻ


Ծնվել է Եղեգնաձորի Վերնաշեն գյուղում: Ավարտել է Ստավրոպոլի գյուղատնտեսական տեխնիկումը և աշխատել Վորոնեժում: Ընտանիքով տեղափոխվել է Հրազդան, որտեղ աշխատել է Ռուսաց լեզվի դասատու շրջանի դպրոցներում: 1939թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուտետը, սակայն սկսված պատերազմի պատճառով, առաջին իսկ օրը զորակոչվել է բանակ: Մասնակցել է Կերչի մարտերին:

1942թ. Գերմանական զորքերի հարձակողական մարտերի ժամանակ գերի է ընկել: Մեկ տարի հետո 1943թ. փախել է ճամբարից և միացել Բելոռուսիայի Մագիլևյան 9-րդ պարտիզանական խմբին: 1944թ. հունիսին երկրորդ Բելոռուսական ռազմաճակատի զորամասերի հարձակողական մարտերի ընթանցքում միացել է կարմիր բանակի զորամասին և ապա մասնակցել Կերչի ազատագրման մարտերին:

1944թ. աշնանը Մարգարյանը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատում:

Կատարել է մանկավարժական աշխատանք Երևանի 51-րդ միջնակարգ դպրոցում:

Հեռակա կարգով ավարտել է պետական համալսարանի բանասիրական ֆակուտետը: Աշխատել է մանկավարժական գիտահետազոտական ինստիտուտում ռուսաց լեզվի մեթոդիկայի սեկտորի վարիչ, պետական համալսարանում ծրագրված ուսուցման և տեխնիկական միջոցների ներդրման բաժնի ղեկավար:

Պարգևատրվել է ՚Խիզախության համարՙ, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համարՙ և մարտական մի քանի մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: