ՄԱՐԳԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԹԱԴԵՎՈՍԻ


Ծնվել է 1896թ. Կապանի շրջանի Ծավ գյուղում: 1919-29թթ. մասնակցել է Զանգեզուրի պաշտպանությանը` Զեյվա և Եղվարդ գյուղերի ճակատամարտում: Աշխատել և ապրել է Ծավ գյուղում, կոլտնտեսությունում ձիաբուծական ֆերմայի վարիչն էր: 1941թ. պատերազմի առաջին օրերին Ծավից 40 ձի է ուղարկել բանակի զորամասերին սպասարկելու համար: Բագրատ Մարգարյանը իր եղբոր` Արամի հետ միասին 1941թ. նոյեմբերին մեկնել են ռազմաճակատ, մասնակցել Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը: Երկու եղբայրները միասին գնդացրորդ էին, դարձել էին զորամասի հպարտությունը: Երկու գնդացրորդ եղբայրները 1943թ. թեժ մարտում վիրավորվում են: Ռազմական հոսպիտալում բուժվելուց հետո Բագրատ Մարգարյանին որպես մեծահասակ ուղարկում են Կրասնոդար քաղաքի աշխատանքային գումարտակ:

Բագրատ Մարգարյանը Կապանից Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներից ամենատարեցն էր: Լենինգրադի բլոկադան ճեղքելուց հետո Կրասնոդարի աշխատանքային գումարտակը տեղափոխում են Լենինգրադ վերականգնողական աշխատանքներ կատարելու, և Բագրատ Մարգարյանը ծառայում է Լենինգրադում մինչև 1947թվականը: 1947թ. աշնանը զորացրվել է և վերադարձել Ծավ` հայրենի օջախ: Բագրատ Մարգարյանը կրկին վերականգնում է կոլտնտեսության լուծարված ձիաբուծական ֆերման և զբաղվում նվիրումով իր սիրած գործով:

Բագրատ Մարգարյանի երկու որդիները` Արամայիսը և Արտաշեսը, մարտնչել են ռազմաճակատում: Արամայիսը զոհվել է քաջի մահով, Արտաշեսը վիրավորվել և զորացրվել է:

Բագրատ Մարգարյանը պարգևատրվել է մարտական մեդալներով և շնորհակալագրերով: Մահացել է 1982թ.:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: