ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ


Ծնվել է 1902թ. Կապանի շրջանի Կեմանց գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: Ծառայել է հայկական հեծյալ զորամասում: Կոմկուսի անդամ էր: 1929թ. ընտրվել է Մազրայի նորաստեղծ կոլտնտեսության նախագահ, որտեղ աշխատել է մինչև 1931թ.: 1932-35թթ. սովորել է Երևանի կուսակտիվի դասընթացում, այնուհետև աշխատել է շրջկոմում հրահանգիչ: 1939թ. հուլիսի 1-ին ընտրվել է  Կապանի քաղաքային խոհրդի գործկոմի նախագահ, աշխատել մինչև 1942թ. նոյեմբերը և կամավոր մեկնեկ գործող բանակ:

Մ.Մարգարյանը  1942թ. նոյեմբերից մինչև 1943թ. մարտի 8-ը մասնակցել է մարտերին Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում 409-րդ հրաձգային դիվիզիայում որպես քաղաշխատող նախ վաշտում, ապա գումարտակում:

Մարտերի ընթացքում վիրավորվել է և բուժվել հոսպիտալում: Ապաքինվելուց հետո Մ. Մարգարյանը ստանձնել է վաշտի հրամանատարությունը և գրոհի տարել մարտիկներին, իր քաջությամբ ոգեշնչում վաշտի զինվորներին: Մ. Մարգարյանը զոհվել է Կրասնոարմեյսկ քաղաքի շրջանում մղված համառ մարտերում: Նույն զորամասի զինվորներ, վաչագանցի Գրիգոր և Հայկ Վեզիրյան եղբայրները Մկրտիչ Մարգարյանի դին հանել են մարտի դաշտից և տեղափոխել Կրասնոարմեյսկ քաղաք: Քաղղեկ Մկրտիչ Մարգարյանին թաղել են զինվորական կարգով Կրասնոարմեյսկ քաղաքի  կենտրոնական գերեզմանում:

1977թ. որդին` ուսուցիչ Ձոնիկ Հարությունյանը , այցի է գնացել հոր գերեզմանին, թարմ ծաղիկներ դրել նրա շիրմաքարին:

Կապանի շրջանի Կեմանց գյուղում 1966թ. հուլիսի 10-ին  բացվել է պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան, որին կից թանգարանում ցուցադրված է Մ. Մարգարյանի լուսանկարը:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: