ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԳՐԻՇԱ ԼԵՎՈՆԻ


Գրիշա Լևոնի Մանուչարյանը ծնվել է 1925 թվականին Գորիսի շրջանի նախկին Ձորաշեն գյուղում: Մանկավարժական ուսումնարանն ավարտելուց հետո մեկ ուսումնական տարի աշխատել է Ձորաշենի /Հարթաշեն/ գյուղի դպրոցում:

1943 թվականին զորակոչվել է սովետական բանակ և սովորել Կրասնոդարի զիվորական դպրոցում, ստացել կրտսեր լեյտենանտի կոչում:

Դասակի հրամանատար Գրիշա Մանուչարյանը 1944 թվականին Առաջին Ուկրաինական ռազմաճակատում 5-րդ գվարդիական բանակի 58-րդ հրաձգային դիվիզիայում մասնակցել է Սանդիմորի համար մղված մարտերին, ապա Լեհաստանի Վրոցլավ և այլ քաղաքների ազատագրմանը:

1945 թվականին զորացրվել է և աշխատել Գորիսի շրջանի մի քանի գյուղերի դպրոցներում: 1953 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մեկ տարի աշխատել Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի հայկական միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի և հայ գրականության ուսուցիչ:

Ապա աշխատանքի է անցել Տուապսեի շրջանային ժողովրդական կրթության բաժնում տեսուչ: 1955 թվականին աշխատել է հայրենիքում` Քարաշենի 8-ամյա, ապա Հարթաշեն գյուղի միջնակարգ դպրոցներում` դիրեկտոր:

Ռազմաճակատում ցուցաբերած սխրագործության համար պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ շքանշանով և մարտական հոբելյանական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: