ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՄԱՅԱԿ ԱՐՇԱԿԻ


Հմայակ Մանուկյանը ծնվել է 1910թ. Սարդարապատ գյուղում: Աշխատել է կոլտնտեսությունում, գյուղական խորհրդի քարտուղարն էր: Հայրենական պատերազմի սկզբին` օգոստոսին զորակոչվել է և գործող բանակում մասնակցել մարտերին Ղրիմում ու Կերչում 390-րդ հրաձգային դիվիզիայում 1941-42թթ.:

Հմայակ Մակուկյանի մարտական ընկերները հիշում են, որ նա համարձակ ու հմուտ զինվոր էր, չդադարող գնդակոծության տակ ծանր վիրավոր մարտիկներին տեղափոխում էր սանմաս, մասնակցում էր հետախուզական խմբի հետ տեղանքի հետազքտման և թշնամու խմբավորման մասին տեղեկություններ հաղորդելու առաջրանքի կատարմանը: Հարազատներին ուղարկած իր նամակներում միշտ հուսադրում էր ու հաղթանակի հավատ ներշնչում: Նրա նամակները բարձրաձայն ընթերցում էին հարևանների ու համագյուղացիների համար ՚Մենք` հայ զինվորներս, ֆաշիստական զավթիչների դեմ կռվում ենք քաջի պես, — հրում է Հմայակ Մանուկյանը: Մենք, Կարմիր բանակի զինվորներս, թույլ չենք տա պատերազմ սանձազերծած Գերմանիայի դաշնակից և Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն գործած Թուրքիայի զինվորները մտնեն Անդրկովկաս: Մենք, հայ բոլոր զինվորներս կռվում, մարտնչում ենք Հայաստանի, հայ ժողովրդի փրկության համար: Մեր բանակը ուժեղ է, եղբայրական ու անպարտելի բանակ է, ռուս ժողովուրդը մեծ է, ֆաշիստական բանակը կջախջախվի, մենք հաղթանակով կավարտենք մեր արդարացի Հայրենական պատերազմը: Դուք  ամուր պահեք թիկունքը և հուսով եղեքՙ: Հ. Մանուկյանից այլևս նամակ չստացվեց, դա քաջասիրտ զինվորի վերջին նամակն էր, որ կարոտաբաղձ ու հարազատ մորը գերեզման իջեցնելիս դրվեց նրա կրծքի վրա:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: