ՄԱՆՈՒԿՅԱՆ (ԱՐՇԱԿՅԱՆ) ԳԵՐԱՍԻՄ ՀԱՄԱԶԱՍՊԻ


Գերասիմ Մանուկյանը ծնվել է 1922թ. Սարդարապատ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: 1941թ. պատերազմի սկզբին Գերասիմի հայրը` Համազասպը, մեկնել է գործող բանակ ընտանիքի հոգսը թողել Գերասիմի վրա: Սակայն Գերասիմը նույնպես 1942թ. զորակոչվեց բանակ: Սովորել և ավարտել է կրտսեր հրամանատարների դասընթացը, նշանակվել դասակի հրամանատար և մասնակցել Հյուսիսային Կովկասի պաշտպանության համար մղվող համառ մարտերին: Կրտսեր հրամանատար Գերասիմը մարտերով Հյուսիսային Կովկասից հասել է Գերմանիա, որտեղ ծանր վիրավորվել է ուժեղ գրոհներից մեկում: Զինվորական հիվանդանոցում հեռացվել է ձախ ոտքը: 1945թ. Գերասիմը հենակներով վերադարձել է հայրենի գյուղ   ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշանը կրծքին: Նրան հուզմունքով դիմավորեցին գերդաստանի քույրերն ու եղբայրները, մայրն ու հարազատները, հարեվանները, համագյուղացիները: Գերասիմի հայրն ու հորեղբայրները զոհվել էին ռազմաճակատում: Հայրենական պատերազմի առաջին խմբի հաշմանդամ Գերասիմը աշխատանքի ընդունվեց գյուղի կոլտնտեսության վարչությունում որպես հաշվապահ, տարիներ հետո նշանակեցին կոլտնտեսության պահեստապետ: Հանրապետության զինվորական կոմիսարը շրջխորհրդի գործկոմի նախագահի ու զինկոմի հետ մի օր ժամանեց Հոկտեմբերյան գյուղ: Նորակառույց ակումբի դահլիճում որտեղ հավաքվել էին համագյուղացիները, Հայրենական պատերազմի առաջին խմբի հաշմանդամ Գերասիմի կրծքին ամրացրեց ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ երկրորդ շքանշանը:

Реклама

Метки: , , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: