ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ


Հարություն Խաչատուրի Մանգասարյանը ծնվել է 1903թ. Կապանի Քաջարան գյուղում: Մի քանի տարի հետո ընտանիքով տեղափոխվել են նույն շրջանի Ծավ գյուղը, որտեղ անցել են Հարությունի պատանեկան և ուսումնառության տարիները: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել խորհրդային կարգերի հաստատմանը հայրենի գյուղում ու ենթաշրջանում:

1920թ. ՍՄԿԿ անդամ էր:

1925թ. փոխադրվել է Երևան քաղաք և անցել աշխատանքի տարբեր ձեռնարկություններում:

1931-33թթ. սովորել ու ավարտել է Մոսկվայի Կ.Վորոշիլովի անվան ռազմաքիմիական ակադեմիան: Այնուհետև վերադարձել է  Երևան և զբաղցրել տարբեր պաշտոններ: 1937թ. տրամվայի քաղաքային վարչության բազմատերաժ թերթի խմբագիրն էր և կուսակցական կազմակերպության  բյուրոյի քարտուղարը,  1939-41թթ.` ՀԿԿ Կենտկոմին կից հեղափոխության թանգարանի դիրեկտոր:

Հայրենական պատերազմի առաջին իսկ օրվանից  Հարություն Մանգասարյանը զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը, գործող բանակում մարտնչել որպես գումարտակի կոմիսար, մասնակցել Հարավային ռազմաճակատում Ղրիմում, Հյուսիսային Կովկասում մղվող համառ ու արյունալի մարտերին: Ծանր վիրավորվել է: Զինվորական հոսպիտալոմ բուժվելուց հետո, 1944-45թթ. ծառայությունը շարունակել  որպես Նո-1618 և 3694 էվակոհոսպիտալների պետի տեղակալ: 1945թ. դեկտեմբերին զորացրվել է որպես պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ:

Հ. Մանգասարյանը հետպատերազմյան տարիներին վարել է տարբեր պաշտոններ: Սովորել է Թբիլիսիի պրոպագանդիստական դասընթացներում, 1945թ. էքստեռն կարգով ավարտել է  Երևանի պետական համալսարանի  իրավաբանական ֆակուլտետը: Աշխատել է Երևան քաղաքում` Կարի գործարանի դիրեկտոր, Կապանում` շրջանային գործկոմի նախագահ, ԿԽՍՀ գերագույն խորհրդաի ներման խմբի վարիչ, նախագահության նախագահի օգնական և ընդունարանի վարիչ, նախարարների խորհրդին առնթեր գլխավոր արխիվային վարչությունում խորհրդատու:

Մայոր Հարություն Մանգասարյանը Երևան քաղաքի Հայրենական պատերազմի վետերանների խորհրդի անդամ էր, ռազմահայրենասիրական թեմաներով հաճախ էր զրույցներ, զեկուցումներ, դասախոսություններ անցկացնում երիտասարդության, ուսանողների ու դպրոցականների համար, Հանրապետական ու շրջանային թերթերում հանդես գալիս հոդվածներով:  Սերտ կապ էր հաստատել Հայրենական պատերազմի վետերանների խորհրդի հետ և Կապանի խորհրդի լավագույն և օրինակելի աշխատանքների մասին ծավալուն հոդված թողարկել ՚Խորհրդային Հայաստանՙ թերթում:

Հարություն Մանգասարյանը պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ, ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշաններով, մարտական բազմաթիվ մեդալներով, ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահական պատվոգրերով, շնորհակալագրերով:

Մահացել է 1992թ. Երևան քաղաքում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: