ՂՈՒԿԱՍՅԱՆ ՎԻԿՏՈՐ ՊԵՏՐՈՍԻ


Ծնվել է 1918թ. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մինգոելսկ գյուղում: 7-րդ դասարանն ավարտելուց հետո մեկնել է Երևան, սովորել ու ավարտել է մանկավարժական տեխնիկումւ, 1936թ. անցել մանկավարժական աշխատանքի Կապանի շրջանում:

1939թ. զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել Արևմտյան զինվորական օկրուգում, որտեղ ավարտել է կրտսեր լեյտենանտների դասընթացը: 1941թ. հունիսի 22-ին մասնակցել է հայրենիքի պաշտպանության մարտերին:

Կիևի պաշտպանության 72-րդ օրը ծանր վիրավորվել է և տեղափոխվել զինվորական հոսպիտալ: Բուժվելուց հետո տեղափոխվել է թիկունք, աշխատել զինվորական կոմիսարիատներում` Կապանում` զինկոմի տեղակալ, Սիսիանում` զինկոմ:

1946-50թթ. ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը, իսկ հետագայում պետական համալսարանի միջազգային հարաբերություններիի ֆակուլտետը:

1950-56թթ. կապիտան Ղուկասյանը կրկին ծառայել է բանակում: Այնուհետև, շուրջ երեսուն տարի աշխատել է դպրոցի տնօրեն:

Անցել է կենսաթոշակի մայորի կոչումով:

Պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանիՙ շքանշանով և մարտական ու հոբելյանական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: