ՂՈՒԿԱՍՅԱՆ ՄՈՒՇԵՂ ԱՍՐԻԻ


Ծնվել է Գորիսի շրջանի Տանձատափ գյուղում 1921թ.:

1929թ. ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն են հաստատել Կապանի շրջանի Աղվանի գյուղում, որտեղ էլ ստացել է տարրական կրթություն, ապա սովորել Տաթևի միջնակարգ դպրոցում, ավարտել Կապանի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1942թ. Հունվարին զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել սկզբում Աջարիայում 127-րդ ականանետային գումարտակում` 1942-43թ. փետրվար, այնուհետև 311-րդ ականանետային գումարտակում մինչև 1944թ. օգոստոսը:

1944թ. օգոստոսից մինչև 1945թ. ապրիլը ծառայել է 11-րդ ուսումնական ավտոգնդում: Մասնակցել է Ռումինիայի, Մոլդովիայի, Հունգարիայի և Չեխոսլովակիայի ազատագրման մարտերին որպես ավտովարորդ, որտեղ Բրատիսլավա քաղաքին մոտիկ Բրոտսկ գյուղի համար մղված մարտերի ընթացքում վիրավորվել է:

Մուշեղ Ղուկասյանը 1946թ. հունվարին զորացրվել է և վերադարձել Կապան: Հետագայում վերապատրաստման դասընթացներում սովորել և ստացել է ավտոտեխնիկի կոչում: Աշխատել է Կապանի հիվանդանոցի շտապ օգնության կայանում ավտովարորդ, որտեղից էլ անցել է կենսաթոշակի:

Հայրենական պատերազմի հաշմանդամ է, պարգևատրվել է մարտական ու հոբելյանական մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: