ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳԻ


Ծնվել է 1900թ. Կապանի Քրդիկանց /այժմ Լեռնաձոր/ գյուղում: Երեք տարեկանում զրկվել է մորից և մեծացել որբությամբ: Վաղ հասակից 13 տարեկանից բատրակություն է արել: Հետագայում զբաղվել է գյուղացիական տնտեսությամբ, եղել է հովիվ, իսկ1929թ. կոլտնտեսական:

1942թ. Լեռնաձորի կոլտնտեսության անվանի հովիվ Դավիթ Հարությունյանը մեկնել է ռազմաճակատ` զենքով պաշտպանելու հայրենիքը: Հայրենական պատերազմի մարտերին մասնակցել է 1942թ. ապրիլից մինչև 1943թ. փետրվարը 38-րդ հրաձգային գնդում որպես շարքային զինվոր Մոզդոկի և Վորոշիլովգրադի ուղղություններում: Վիրավորվել է և ծանր վերքի բուժումից հետո որպես հաշմանդամ զորացրվել է:

Մինչև իր կյանքի վերջը սիրել  է անասնապահությունը, հայրենի գյուղի կոլտնտեսությունում և հետագայում` պետական տնտեսությունում զբաղվել է հովվությամբ ու անասնապահությամբ: Վաստակավոր հովիվ էր:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Կովկասի պաշտպանությանՙ, մարտական և հոբելյանական մեդալներով:

Метки: , ,

Оставьте комментарий