ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՄՈՒՇԵՂ ԱՍԾԱՏՈՒՐԻ


Ծնվել է 1924թ. Գորիսի շրջանի Խնածախ գյուղում: 7-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է Կապանի պրոֆտեխուսումնարանում, ստացել հորատողի մասնագիտություն և աշխատել Կապանի պղնձահանքային կոմբինատի հանքում:

1943թ. փետրվարին զորակոչվել է բանակ, ծառայել 158-րդ ականանետային գնդում 120մմ ականանետի վրա: 1944թ. գունդը փոխադրվել է Բրյանսկ և 3-րդ Բելոռուսական ռազմաճակատում մասնակցել Արևելյան Պրուսիայում և Քյոնիկսբերգում /այժմ Կալինինգրադ/ մղված համառ մարտերին:

Ականանետով բարձված մեքենան պատահաբար ընկնում է ականի վրա և պայթունից ծանր վիրավորվում է ականանետավոր Մուշեղ Ղահրամանյանը: Բուժվել է Վիլնյուս քաղաքի 27-14 հիվանդանոցում:

Պատերազմի ավարտից հետո ծառայել է Մերձբալթիկայի զինվորական օկրուգում: Զորացրվել է 1948 թվականին:

Աշխատել է Քաջարանում` լեռնահետախուզական արշավախմբում, հորատող հաստոցների վրա, այնուհետև պղնձամոլիբդենային կոմբինատում, ավտոտրանսպորտում շարժիչագործ:

Պարգևատրվել է մարտական ու հոբելյանական մեդալներով, հաղթանակի 40-ամյակին` Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: