ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՆՅԱ ԱՂԱՋԱՆԻ


Ծնվել է 1906թ. Կապանի շրջանի Վաչագան գյուղում: Գյուղի ծխական դպրոցն ավարտելուց հետո պատանի հասակից աշխատել է Կապանի պղնձահանքային կոմբինատում: 1929թ. լեռնագործների կոլեկտիվում աշխատելու ժամանակ ընդունվել է ԽՄԿԿ շարքերը: 1930թ. որպես քսանհինգհազարական կուսակցության կոչով մեկնել է հայրենի գյուղ և աշխատել կոլտնտեսության նախագահ: Այնուհետև սովորել է Թբիլիսիի 26-կոմիսարների անվան Անդրկովկասյան կոմհամալսարանում, որն ավարտելուց հետո ընտրվել է Ալավերդու կուսշրջկոմի քարտուղար, հետագայում աշխատել է  Վայքի և Կապանի  կուսշրջկոմի քարտուղար: 1941թ. ԽՄԿԿ կենտկոմին կից դասընթացների ունկնդիր Վանյա Ղազարյանը մոբիլիզացվում և ուղարկվում է գործող բանակ որպես քաղ աշխատող: Նա քաղաքական գաղափարական աշխատանքներ է կատարում Հարավ-արևմտյան, Ստալինգրադյան, Դոնի, այնուհետև Առաջին բելոռուսական ռազմաճակատներում: Նրան շնորհվել է գումարտակային կոմիսարի զինվորական կոչում, ծառայել է գնդի հրամանատարի քաղգծով տեղակալ, դիվիզիայի քաղվարչության պետի տեղակալ: Հայրենական մեծ պատերազմում ցուցաբերած խիզախության և արիության, հրամանատարական կազմի ու զինվորների շրջանում կատարվող քաղաքական-գաղափարական աշխատանքները լավագույն ձևով ղեկավարելու համար պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ շքանշանով երկու անգամ և ՚Հայրենական պատերազմի առաջին աստիճանիՙ շքանշանով: Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո զորացրվել է և կրկին ընտրվել Կապանի կուսշրջկոմի առաջին քարտուղար, այնուհետև 1948-51թթ. աշխատել է ՀՀ ԱՄԿ նախագահ: Վանյա Ղազարյանը 1951-58թթ. վարել է Հայկ. ԽՍՀ Կոմունալ տնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 1958թ. հոկտեմբերին նշանակվել է Հայաստանի Հանրապետության հացամթերքների վարչության պետ, 1970թ. Հայկ. ԽՍՀ հացամթերումների նախարարի առաջին տեղակալ: Աշխատանքային բեղմնավոր գործողության համար պարգևատրվել է ՚Պատվո նշանՙ շքանշանով: Մի քանի անգամ ընտրվել է Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

Մահացել է 1973թ. Երևան քաղաքում:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: