ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՆԻԿՈԼԱՅԻ


Ծնվել է 1907թ. Կապանի շրջանի Եղվարդ գյուղում: Յոթ տարեկան հասակում զրկվել է հորից, մանկությունն անցել է որբությամբ: Տասը տարի բատրակ է եղել` մինչև 1927թ.: Այնուհետև աշխատել է նոր կազմակերպված կոլտնտեսությունում: Սովորել և ավարտել է կարճատև կուսակցական դասընթացը, գյուղում, աշխատել բրիգադիր, 1938թ. գյուղխորհրդի նախագահ մինչև 1941թ. սեպտեմբերի 16-ը: Այդ օրը զորակոչվել է գործող բանակ, մեկնել ռազմաճակատ: 388-րդ հրաձգային դիվիզիայում մասնակցել է Սևաստոպոլի ճակատամարտին: Վիրավորվել է: Ապաքինվելուց հետո տեղափոխվել է 25-րդ Չապաևյան հրաձգային դիվիզիան: Այնուհետև 1942թ. հուլիսի 16 -ին 1-ին Ուկրաինական ռազմաճակատում մասնակցել մարտերին Ստալինո, Զապորոժիև քաղաքների և Դնեպրի ուղղություններում: 1943թ. հոկտեմբերի 16-ին վիրավորվել է: Զինվորական հիվանդանոցում բուժվելուց հետո ազատվել է ծառայությունից և վերադարձել հայրենիք, աշխատել գյուղխորհրդի նախագահ:

Պարգևատրվել է ՚Սևաստոպոլի պաշտպանությանՙ, ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ և մի շարք հոբելյանական  մեդալներով:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: