ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՈՒՍՏԻ


Տիգրան Հովհաննիսյանը ծնվել է 1920թ. Սիսիանի Աշոտավան գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո 1940թ. աշխատել է ուսուցիչ: 1941թ. վերջին մեկնել է գործող բանակ, 89-րդ հայկական հրաձգային դիվիզիա:  1942թ. Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում դիվիզիայի կազմում որպես ջոկի հրամանատար կռվել է Մոզդոկի, Մալգոբեկի, Պերվոմայսկի և մի քանի այլ բնակավայրերի, ապա Ազովի ծովի, Եյսկ քաղաքի ուղղություններում: Արյունահեղ ու կատաղի մարտերից մեկում ծանր վիրավորվել և զրկվել է աջ ոտքից: Բուժվել է զինվորական հոսպիտալում:

1944թ. սկզբին ազատվել է ծառայությունից:

Տ. Հովհաննիսյանը սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, աշխատել Երևան քաղաքի թիվ 46 միջնակարգ դպրոցում որպես պատմության ուսուցիչ: Այնուհետև տեղափոխվել և աշխատել է քաղաքի թիվ 50, 66, 74 դպրոցներում:

Պարգևատրվել է ՚1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակիՙ, ՚Կովկասի պաշտպանության համարՙ, ՚Արիության համարՙ և հոբելյանական  մեդալներով: Պատերազմի հաշմանդամ Տիգրան Հովհաննիսյանին հանձնվեց ՚Հայրենական պատերազմի  առաջին աստիճանիՙ շքանշան:

Реклама

Метки: , ,

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: