ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՐԱՆՏ ԳՐԻԳՈՐԻ


գնդապետ

Հանրապետության պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Հրանտ Հովհաննիսյանը ծնվել է 1918թ Մարտունու շրջանի Լիճք գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հեռակա սովորել է մանկավարժական ինստիտուտում, միաժամանակ աշխատել շրջանի Ներքին Գետաշեն գյուղի դպրոցում ուսուցիչ և ուսումնական մասի վարիչ:

1938թ. զորակոչվել է բանակ, սովորել Լենինգրադի զինվորական օկրուգի ռազմական դպրոցում: Սանհրահանգիչների դասընթացն ավարտելուց հետո ծառայել է հրետգնդում մարտկոցի քաղղեկի օգնական: Կրտսեր քաղղեկ Հ. Հովհաննիսյանը մասնակցել է ֆիննական պատերազմին:

Զորացրվել և անցել է աշխատանքի Մարտունու շրջանի ժողկրթբաժնում որպես տեսուչ, ապա դպրոցի դիրեկտոր Ատաշ գյուղում, դասավանդել հայոց լեզու, հայ գրականություն, պատմություն առարկաները:

Հայրենական մեծ պատերազմի սկզբին, 1941թ. հուլիսին զորակոչվել է բանակ, քաղաքաշխատողների դասընթացն ավարտել և մեկնել Ղրիմի ռազմաճակատ, մերձծովյան 95-րդ գնդում որպես վաշտի քաղղեկ մասնակցել է Սևաստոպոլի պաշտպանության համառ մարտերին, տեղափոխվել 390-րդ հայկական հրաձգային դիվիզիա:

1942թ. հոկտեմբերից մասնակցել է Հյուսիսային կովկասի պաշտպանությանը: Արյունահեղ մարտերում հանդես բերած մարտական խիզախության համար քաղղեկ Հ. Հովհաննիսյանը երկու անգամ պարգևատրվել է ՚Կարմիր աստղիՙ շքանշաններով:

Հրամանատարությունը մարտական քաղղեկին ուղարկում է ռազմաքաղաքական ուսումնարան սովորելու: Այնուհետև  երկրորդ Բելոռուսական ռազմաճակատում 68-րդ մեքենայացված բրիգադի 139-րդ տանկային գնդում ագիտատոր Հ. Հովհաննիսյանը մարտնչում է մինչև պատերազմի հաղթական ավարտը, պարգևատրվում ՚Կարմիր աստղիՙ և ՚Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանիՙ շքանշանով:

Հ. Հովհանիսյանը շարունակում է ծառայությունը զինված ուժերում մինչև 1962թ. որպես պրոպագանդիստ, զինվորական թերթի հատուկ թղթակից զորամասերում, ապա  քաղբաժնում ավագ հրահանգիչ, կուսակտիվի դպրոցի պետ:

Փոխգնդապետ Հ. Հովհաննիսյանը զորացրվելուց հետո աշխատել է ՀԽԱՀ Մինիստրների խորհրդին առիթներ արխիվային գլխավոր վարչությունում բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, որտեղ եռանդուն աշխատանքներ է կատարել արխիվային գործը անհրաժեշտ մակարդակի հասցնելու համար:

Աշխատանքին զուգահեռ շարունակել է ժուռնալիստական, գրական, հասարակական ակտիվ գործունեությունը, գործուն մասնակցությունը երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ: Նրա գրչին են պատկանում մեծաքանակ արժեքավոր հոդվածներ ու մի քանի գրքեր:

1998թ. ընտրվել է հանրապետության պատերազմի վետերանների կոմիտեի նախագահ, ուր աշխատում է մինչև այժմ:

Реклама

Метки: , ,

Один ответ to “ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՐԱՆՏ ԳՐԻԳՈՐԻ”

  1. Armen Melkonyan Says:

    Վախճանվել է 2010 թ., Սեպտեմբերի 14-ին:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s


%d такие блоггеры, как: